11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լևոն Տեր-Պետրոսյանը հենարան չի կանգնում Սերժ Սարգսյանին

«Տեր-Պետրոսյանը խոսում է նրա մասին, որ ով էլ լինի ՀՀ իշխանությունը, խաղաղության ծրագիրն առաջ է գնալու: Եթե մենք լինենք, մենք կանենք, իսկ ով էլ լինի, մենք կօգնենք, մենք կպնդենք, մենք կճնշենք խաղաղության մեր շարժումով: Սա է նախագահի ասածը, մնացածը հիվանդ ուղեղների կամ երևակայությունների ասած է»,-այսօր ասուլիսին ասաց ՀԱԿ փոխնախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածու Լևոն Զուրաբյանն` անդրադառնալով […]

Սահմանամերձ 25 գյուղի Կառավարությունը կօգնի

Հայաստանի սահմանամերձ 25 գյուղերի բնակիչներին նորից մեկ տարի կօգնեն վճարել գազի եւ էլեկտրականության համար: Համապաստախան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 23-ի նիստում: Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշել է, որ օգնություն կստանան կառավարության նախորդ որոշումներից մեկում թվարկված գյուղերը: Ցանկում ներառված են 2-ական գյուղեր Արարատի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի եւ 19 գյուղ՝ Տավուշի […]

«Ելքի» առաջին ցուցակն ավտովթարի է ենթարկվել

«Ելք» դաշինքի ցուցակի առաջատարներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն ավտովթարի են ենթարկվել: Այս մասին լուրը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը: Նա հայտնեց, որ, բարեբախտաբար, նրանց հետ ոչ մի լուրջ բան չի եղել: «Թեթև վթար է եղել, տուժածներ չկան»,-ասաց նա: Նշենք, որ «Ելքն» այսօր քարոզարշավ էր անցկացնում Գեղարքունիքում:

«Ելք» դաշինքը, «Ազատ դեմոկրատներ»-ը և ՀՅԴ-ն ԱԺ մտնելու անցնելու հնարավորություն ունեն

Այս պահի դրությամբ՝  ակնհայտ է՝  ԱԺ կանցնի  երկու կուսակցությունն՝ ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը։ Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Բանախոսը շեշտեց՝  «Ելք» դաշինքը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը եւ ՀՅԴ-ն Ազգային ժողով անցնելու համեմատաբար մեծ հնարավորություններ ունեն։ Անդրադառնալով «Հայկական վերածնունդ»-ին՝  Կարեն Քոչարյանը ընդգծեց՝ այս կուսակցությունը մինչ ընտրություններն ավելի մեծ շանսեր ուներ, քան […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնի սրտում տեղի ունեցած զարհուրելի հարձակման և դրա հետևանքով անմեղ զոհերի ու վիրավորների կապակցությամբ: «Այս դժվարին պահին Բրիտանիայի բարեկամ ժողովրդին և կառավարությանը հղում եմ իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը՝ վերահաստատելով Հայաստանի համերաշխությունը բռնության ու ահաբեկչության […]

Վթարային ջրանջատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 23-ին ժամը 16.00-20.00 կդադարեցվի Ալավերդի քաղաքի` Սանահին-Սարահարթ հատվածի 1-ին թաղամասի 5-րդ շենքի և 3-րդ թաղամասի 5-րդ շենքի, Սանահին գյուղի վերին հատվածի և Աքորի գյուղի ջրամատակարարումը:     Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Քեյ Փի Էմ Ջի»-ն կներկայացնի Հայաստանի ներդրումային միջավայրը միջազգային հարթակներում

Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «Քեյ Փի Էմ Ջի» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է Պայմանավորվածությունների մասին հուշագիր: Այն ստորագրել են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Քեյ Փի Էմ Ջի» ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների անդամ Վիկտոր Ակուլյանը: Հուշագրի համաձայն՝ «Քեյ Փի Էմ Ջի»-ն […]

Բռնաբարության ու ականջ կտրելու տարբերությունը /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Մարինե Քոչարյանն ու «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը, պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ անդդրադարձան Ծառուկյան դաշինքի իգական սեռի դեմքերից մեկի` Նաիրա Զոհրաբյանի՝ Սյունիքի մարզպետին ուղղված սպառնալիքին: Հիշեցնենք՝ Զոհրաբյանը նշել էր՝ Սյունիքի մարզպետի ականջներն անձամբ կկտրի, եթե վերջինս սյունեցիներին  ստիպի, պարտադրի քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին: […]

Ապրիլի 2-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ մարտի 23-ի դրությամբ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Այսպես. քվեարկության օրվանից 10 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված