12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Պետք է ստեղծել համատիրությունների կառավարիչների ինստիտուտ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ  վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Վարչապետը նկատեց, որ մարզային այցերի ընթացքում այդ խնդրի մասին բարձրաձայնվում է: «Ներկայումս բազմաբնակարան շենքերի գույքի շուրջ 60 տոկոսը կառավարվում է համապատասխան համատիրությունների կողմից, իսկ 30 տոկոսը վերապահված է համայնքների ղեկավարներին: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ բազմաբնակարանային շենքերի ֆոնդերի […]

Էրդողանի կոշտ արձագանքը Մերկելին

Թուրք-գերմանական հարաբերությունները շարունակվում են լարված մնալ: Ինչպես իրազեկում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կոշտ հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հասցեին: «Դու Թուրքիայի Հանրապետության նախագահի ու նախարարների առաջ դուռ ես փակում: Ասում ես, որ Հոլանդիայի կողքին ես կանգնած: Դե որ այդպես է, ես էլ իրավունքի և իմ ժողովրդի կողքին […]

Միայնակ մոր երկու զավակներն էլ հաշմանդամ են. նրանք մեր աջակցության կարիքն ունեն (տեսանյութ)

Միայնակ մայր Մերի Մարտիրոսյանը դիմում է հայրենակիցների աջակցությանը: Նրա երկու զավակները` Սամվել Հայկի Պապյանը /ծնված 2002 թվականին/ և Սիրանույշ Հայկի Պապյանը /ծնված 2000 թվականին/, հաշմանդամ են՝ որդին ծնվել է ասպերգերի համախտանիշով /աուտիզմ/, իսկ դուստրը՝ մանկական ուղեղային կաթվածով: Սիրանույշը փոքրուց Երևանի վերակագնողական կենտրոնում մշտական գտնվել է բժշկական հսկողության տակ: Աղջիկը ինքնուրույն չի քայլում, խոսքը խախտված է: […]

Մարտի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը և ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արթուր Եղիազարյանը: ԹԵՄԱ՝ ԱԺ ընտրություններ. քարոզարշավ. նախընտրական ծրագիր. նախընտրական քարոզարշավի ընթացք:

Քանի երկրաշարժ է գրանցվել մարտի 16-ից մինչև 22-ը

Ս.թ. մարտի 16-ից մինչև 22-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 17-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 4-ի էպիկենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մարտի 17-ին, ժամը 08:08-ին, M=2.6 Վարդենիս քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արևելք, մարտի 18-ին, ժամը 00:40-ին, M=2.4 Բյուրական գյուղից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք և ժամը […]

Հարցազրույցը փոթորկել է մեր հասարակությունը. Լ. Զուրաբյան

«Մեր ծրագիրը շատ լուրջ ընդունվում է ժողովրդի կողմից և շատ լուրջ բազա ունի ժողովրդի մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ իրենց ծրագրի կողմնակից են մեծահասակները, ովքեր գիտեն, թե ինչ ծանր հետևնանքների կարող է բերել պատերազմը, նաև բիզնեսմեններն են ընդունում այդ […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիյահու Յերուշալմին (նստավայրը՝ Երուսաղեմ): Նախագահը շնորհավորել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են սատարելու դեսպանի ջանքերը հայ-իսրայելական կապերի ամրապնդման ու զարգացման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների դարավոր պատմական առնչությունները պարտավորեցնում են ակտիվացնել և նոր որակ […]

Ըստ հաղորդման` քննիչն ապացույց է կեղծել առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել  պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու դեպքի առթիվ: Այսպես, ըստ քրեական գործով ձեռք բերված նյութերի` մի խումբ անձանց կողմից սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում գործով տուժող Արամ Ա.-ն Էրեբունի և Նուբարաշեն […]

Որեւէ տրամաբանող մարդ Վրաստանից «Իգլա» չէր բերի

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին ու ասել, որ թեեւ ակնկալիքներ կային, որ ՀՀ առաջին նախագահը խաղաղություն ձեռք բերելու ավելի հստակ փաստարկներ կբերեր, սակայն այդպես չէր։ «Արցախի հողերի հանձնման հարցով այն, ինչ ասում է ՀԱԿ-ը, նույնն է, ինչ Վահան Մարտիրոսյանն ասում է Բաքվում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված