Քանի երկրաշարժ է գրանցվել մարտի 16-ից մինչև 22-ը
Ս.թ. մարտի 16-ից մինչև 22-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 17-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 4-ի էպիկենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝
- մարտի 17-ին, ժամը 08:08-ին, M=2.6 Վարդենիս քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արևելք,
- մարտի 18-ին, ժամը 00:40-ին, M=2.4 Բյուրական գյուղից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք և ժամը 01:22-ին, M=1.3 Բյուրական գյուղից 6 կմ դեպի արևմուտք,
- մարտի 20-ին, ժամը 14:20-ին, M=2.3 Վարդենիս քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արևելք:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ, չորսն էլ՝ Թուրքիայի տարածքում: Մարտի 18-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.4) երկրաշարժ է տեղի ունեցել Բիթլիս քաղաքից 60 կմ դեպի արևելք, որին րոպեներ անց հետևել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրորդ ցնցումը: 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկու երկրաշարժ է գրանցվել մարտի 19-ին և 21-ին՝ Վան քաղաքից 43 կմ դեպի հյուսիս-արևելք:
Տարածաշրջանից դուրս. մարտի 19-ին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սողոմոնյան կղզիների Աուկի քաղաքից 68 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: