14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«ԱԱԾ-ին չհավատալու հիմքեր չունենք»

Այսօր  լրագրողների հետ հանդիպմանն՝ անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարս Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը նշեց ՝ հիմք չունենք Ազգային անվտանգության ծառայությանը չվստահելու համար:

«Տվյալ տեսակի զենիթահրթիռային համակարգը՝ Իգլան, հիմնականում նախատեսված է 3-5 կմ բարձրությամբ թռչող օբյեկտների ոչնչացման համար՝ ինքնաթիռ, անօդաչու թռչող սարք… Թե ինչպես է նախատեսված եղել այն օգտագործել, այդ մասին խոսք չկա»,- նշեց բանախոսը:

Լրագրողներրի հարցին՝  եթե իսկապես ԱԱԾ-ի փաստերը հիմնավոր են, ինչպե՞ս է վրացական կողմը հերքել, բանախոսը պատասխանեց. «Վրաստանը կարող էր հերքել, որովհետև դա բավականին լուրջ համակարգ է, այդ համակարգի միջոցով կարելի է խոյահարել ոչ միայն մարտական ինքնաթիռներ, այլ նաև քաղաքացիական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, բնականաբար, Վրաստանը պետք է հերքի: Կարող է՝ իրենք նաև ընդհանրապես տեղյակ չեն, իրենց համապատասխան ծառայությունները տեղյակ չեն»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ