25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետք է ստեղծել համատիրությունների կառավարիչների ինստիտուտ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ  վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Վարչապետը նկատեց, որ մարզային այցերի ընթացքում այդ խնդրի մասին բարձրաձայնվում է:

«Ներկայումս բազմաբնակարան շենքերի գույքի շուրջ 60 տոկոսը կառավարվում է համապատասխան համատիրությունների կողմից, իսկ 30 տոկոսը վերապահված է համայնքների ղեկավարներին: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ բազմաբնակարանային շենքերի ֆոնդերի վերաբերյալ»,-հայտնեց  Կարապետյանը:

Վարչապետի խոսքով՝  հիմնական խնդիրը կայանում է այդ ֆոնդերի ոչ արդյունավետ կառավարման մեջ:

Վարչապետը մարզպետներին հանձնարարվեց համայնքների ղեկավարների հետ միասին երկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն բազմաբնակարան շենքերի թվի, դրանց կառավարման ձևի , համատիրություն, լիազորագրային կառավարիչ, հավատարմագրային կառավարիչ, գույքերի, տանիքների, մուտքերի դռների, աստիճանավանդակների փաստացի վիճակի վերաբերյալ:

Հանձնարարվեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման, գույքի վերանորոգման, առկա խնդիրների լուծման վերաբերյալ:

Մեկնաբանելով այս հանձնարարականը` վարչապետը նշեց. «Մենք կայացած համատիրություններ չունենք, լայնամասշտաբ ծրագիր պետք է իրականացնենք: Շենքերի հետ կապված բոլոր խնդիրները պետք է լուծենք` հայտարարելով, որ վերջին անգամ ենք լուծում, որից հետո համատիրությունը պետք է սկսի աշխատել: Այս ոլորտում պետք է շատ համարձակ բարեփոխումներ իրականացնել: Համատիրությունը կոլեկտիվ մարմին է, որտեղ սակայն ո՛չ պատասխանատվություն կա, ո՛չ էլ արդյունավետ կառավարում: Դա ինչ-որ անհասկանալի մի բան է: Ահա, թե ինչու մենք պետք է ստեղծենք համատիրությունների կառավարիչների ինստիտուտը, մենք պետք է բնակիչներին բացատրենք, թե ինչ դեպքում այդ ինստիտուտը կկայանա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ