13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Բռնաբարության ու ականջ կտրելու տարբերությունը /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Մարինե Քոչարյանն ու «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը, պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ անդդրադարձան Ծառուկյան դաշինքի իգական սեռի դեմքերից մեկի` Նաիրա Զոհրաբյանի՝ Սյունիքի մարզպետին ուղղված սպառնալիքին:

Հիշեցնենք՝ Զոհրաբյանը նշել էր՝ Սյունիքի մարզպետի ականջներն անձամբ կկտրի, եթե վերջինս սյունեցիներին  ստիպի, պարտադրի քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին: Հիշեցնենք՝ որոշ ժամանակ առաջ նմանատիպ սպառնալից հայտարարություն էր արել նաև Հեղինե Բիշարյանը՝ սպառնալով աչք հանել:

Մարինե Քոչարյանը  նախ անդրադարձավ Բիշարյանին:

«Հեղինե Բիշարյանի ասածը կոնկրետ մարդկանց էր վերաբերում: Դա սպառնալիք չէր, ասաց՝ կուսակցությունն իմ երեխան է, ինքը մեծ լումա ունի կուսակցության քաղաքական կյանքում, նաեւ ՀՀ քաղաքական գործընթացներում, այդ իսկ պատճառով նա այդ մեկնաբանությունն արեց», – նշեց Մարինե Քոչարյանը:

Ականջ կտրելուն անդրադառնալով՝  տիկին Քոչարյանն ասաց, որ ինքը կողմ չէ նման բաներին:

Մանե Թանդիլյանը շեշտեց. «Տարբեր տղամարդիկ էլ ԱԺ-ում բռնաբարությունից են խոսում: Դա անթույլատրելի է: Տիկին Բիշարյանն ու Զոհրաբյանը հռետորաբանություն են օգտագործել, որն անթույլատրելի է եւ դրանց մեջ տարբերություն չկա»:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ