Վարչապետը հանձնարարել է արագացնել Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպմանը վերաբերող հարցեր: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում նախատեսվում է ստեղծել Սյունիքի ԱՏԳ կազմակերպիչ ընկերություն: Կարեն Կարապետյանին մանրամասներ են ներկայացվել […]