17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դիլիջանում տարեց կինը Ծառուկյանին «տուլիկ» տվեց

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ մարտի 23-ին, Դիլիջանում նախընտրական հանդիպմանն ընտրողներին հիշեցրել է 90-ական թվականներն ու հորդորել հույսները չկորցնել:

«Ժողովուրդ ջան, ձեր մոտ վերականգնեք հույսն ու հավատը: Ավելի վատ օրեր էլ են եղել, 92-93 թվականների ավելի վատ է եղել, հույսներդ մի կորցրեք: Գնացեք, ձեր խղճով ձեր ընտրությունն արեք, բայց ծանոթ-բարեկամով մի ընտրեք: Կարող է՝ թեկնածուներից մեկին շատ եք համակրում, բայց նա մեկ այլ կուսակցության անդամ է, տեսեք, ընտրեք այն թեկնածուին, որը ձեր նախընտրած կուսակցությունն է ներկայացնում, որ հետո արդար պահանջեք: Բայց ես չեմ ասում՝ գնացեք ինձ ընտրեք: Չեմ ասում մեզ ձայն տվեք, ասում եմ՝ ընտանիքով, հարեւաններով քննարկեք, քցեք-բռնեք՝ ով կարող է ձեզ այս վիճակից հանել եւ գնացեք ընտրեք»,- ասել է նա:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ելույթի ավարտից հետո մի տատիկ է մոտեցել Գագիկ Ծառուկյանին եւ «տուլիկ» տվել:

«Կսնվես, բալա ջան, ճամփա ես գնում»,- պատճառաբանել է տարեց կինը:

 

Նյութի աղբյուր՝ News.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ