18 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սահմանամերձ 25 գյուղի Կառավարությունը կօգնի

Հայաստանի սահմանամերձ 25 գյուղերի բնակիչներին նորից մեկ տարի կօգնեն վճարել գազի եւ էլեկտրականության համար: Համապաստախան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 23-ի նիստում:

Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշել է, որ օգնություն կստանան կառավարության նախորդ որոշումներից մեկում թվարկված գյուղերը: Ցանկում ներառված են 2-ական գյուղեր Արարատի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի եւ 19 գյուղ՝ Տավուշի մարզից:

Դրանց բնակիչները գազի, էլեկտրականության եւ ոռոգման ջրի ծախսերի մասնակի փոխհատուցում կստանան, ինչպես նաեւ հակառակորդի կրակահերթերի թիրախում գտնվող հողի եւ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում:

2017 թվականին այդ նպատակների համար 929 մլն դրամ (1.9 մլն դոլար) է հատկացվելու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ