19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մինչ Օբաման նշելիս է եղել կնոջ ծննդյան տոնը, Սպիտակ տան վրա ծխացող ռումբ են նետել

Հունվարի 17-ի երեկոյան` “Օկուպացրեք Կոլումբիայի շրջանը”  բողոքի ակցիայի ժամանակ, Սպիտակ տան տարածքում անհայտ խուլիգանները ծխացող ռումբ են նետել: Միջադեպի հետ  կապված` Սպիտակ տունը ժամանակավորապես փակվել է, հայտնում է “Reuters” գործակալությունը:

Նախագահ Բարաք Օբաման այդ պահին մոտակա ռեստորաններից մեկում նշելիս է եղել կնոջ` Միշել Օբամայի ծննդյան 48-ամյակը:

Ոստիկանությունը փորձում է պարզել չարագործների ինքնությունը, սակայն հետաքննությունը դժվարանում է այնքանով, որ ցուցարարների մեծ մասը լքել են փողոցը միջադեպից անմիջապես հետո: Զանգվածային ակցիային մասնակցել են 1-1,5 հազար մարդ:

Դեպքը տեղի է ունեցել հենց այն օրը, երբ ամերիկյան դատական իշխանությունները մեղադրանք են ներկայացրել Այդահո նահանգի 21-ամյա բնակիչ Օսկար Օրտեգա-Հերնանդեսին, որը 2011-ի նոյեմբերին կրակել էր Սպիտակ տան վրա: Նրան մեղադրել են նախագահին սպանելու փորձի մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ