Հարաբերությունների բարելավմանն ուղղված բանակցային ցանկացած գործընթացի, հատկապես նման սուր թեմաների վերաբերյալ, ինչպես պատերազմից հետո խաղաղության պայմանագիր ստորագրելն է, նախորդում են որոշակի ակցիաներ, որոնք ուղղված են լինում ինչպես բանակցող կողմերի, այնպես էլ հակամարտող հասարակությունների միջև փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանը»: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի բարձրագույն պետական գերատեսչությունների […]
Նախաքննական մարմինը քննարկել է այն հարցը, որ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջը՝ Նաիրա Հակոբյանին, պետք է հարցաքննել։ Դիմեցինք Գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար՝ նա հարցաքննվել է, թե ոչ: Ի պատասխան՝ հայտնեցին՝ այս պահին դեռ չի հարցաքննվել։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ՝ ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված՝ […]
The Daily Telegraph-ի փոխանցմամբ՝ Անգլիայի և Ուելսի դատավորներին թույլտվություն է տրվել օգտագործել ChatGPT արհեստական ինտելեկտ (ԱԻ): Բրիտանական իշխանությունները կարծում են, որ ChatGPT-ի օգտագործումը կարող է օգտակար լինել դատական որոշումներ կայացնելու համար։ Այնուամենայնիվ, մտավախություններ կան, որ այն կարող է «հորինել գոյություն չունեցող գործեր» կամ իրավական տեքստեր: Հավելենք, որ մտավախություննը անտեղի չեն, քանի որ ամերիկյան փաստաբանները հայտնվել […]
«Գյումրու ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը՝ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականը, ըստ լուրերի, առաջիկայում հնարավոր է նշանակվի Շիրակի մարզպետ։ Նա մյուս փոխքաղաքապետի՝ Սուրեն Պապիկյանի ազգականի հետ ընդամենը մի քանի օր առաջ դիմում գրեց եւ ազատվեց պաշտոնից։ «Բալասանյան դաշինքի» հետ «ապահարզանից» հետո ՔՊ-ում խնդիր են դրել՝ ուժեղացնել մարզային իշխանությունը՝ ՔՊ-ի դեմքով, որպեսզի մարզում եւ հատկապես Գյումրիում կատարվող […]
79 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը։ Բաբկեն Արարքցյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել և մինչև 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ: 1990-91-ին եղել է ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ։ Արարքցյանը 1991-95-ին ընտրվել է ՀՀ ԳԽ նախագահ։ Նա 1991-ին եղել […]
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, թե Տավուշի մարզպետարանի աշխատակիցները և ինքը՝ որպես մարզպետ, 2023թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ որքա՞ն պարգևավճար են ստացել պետական բյուջեից: Մարզպետարանից պատասխանել են, որ դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզպետարանի 72 աշխատակիցներ ստացել են 68 միլիոն 873 հազար […]
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն Ամանորին ընդառաջ Ձմեռ պապիկի դեր է ստանձնել եւ պատրաստվում է 7 հազար 500 երեխայի համար ամանորյա հրաշքն ապահովել։ Խոսքը ՆԳ նախարարության աշխատակիցների 7 հազար 500 երեխաների մասին է։ Նախարարությունը 7 մլն 500 հազար դրամ է տրամադրել, որպեսզի վերջիններս Ամանորին թատրոն գնան, մանկական ներկայացում դիտեն։ ՆԳՆ-ն նաեւ սահմանել է, որ ներկայացման […]