29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2023

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին յուրաքանչյուր գործով վճարել 40 հազարական եվրո.Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը րոպեներ առաջ հրապարակել է 2014 թվականին Ադրբեջանում գերեվարված և խոշտանգված՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով վճիռները: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։ Եվրադատարանը ճանաչել է, որ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները: ՄԻԵԴ-ը […]

Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գերիների փոխանակման գործընթացը /ֆոտո/

Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։ Քիչ անց կողմերի ներկայացուցիչները կժամանեն այդ հատված։ Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը։ […]

Դուբայի ամենաբարձր ֆիրմային բնակելի աշտարակը կդառնա Franck Muller հայտնի ժամացույցի ոճով շքեղ երկնաքերը. /Տեսանյութ/

ԱՄԷ-ի անշարժ գույքի առաջատար նախագծող London Gate-ը կհամագործակցի շվեյցարական շքեղ ժամացույցների արտադրող Franck Muller-ի հետ՝ հայտնի ժամացույցի ոճով շքեղ երկնաքեր կառուցելու համար: Այն Դուբայի ամենաբարձր ֆիրմային բնակելի աշտարակը կդառնա (գրեթե 450 մ), որով կնշանավորվի Franck Muller-ի նորաձեւ մուտքը անշարժ գույքի աշխարհ: Տպավորիչ կառույցը կոչվելու է Aeternitas՝ ի պատիվ ընկերության ամենաբարդ ժամացույցներից մեկի, որն ունի 1483 […]

Հայկուհի Հարությունյանի՝ իր նկատմամբ եղած ճնշումների վերաբերյալ հայտարարության առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի՝ իր նկատմամբ եղած ճնշումների վերաբերյալ հայտարարության առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով։ […]

Արմեն Գրիգորյանի գործով վերջին նիստը

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 10:00-ին, Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի կունենա լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով թերևս վերջին նիստը։ Կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով», – գրել է պաշտպանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ […]

Փողի պաշտամունք

ԱԺ կոչվող բալագանը «քննարկում» է օրենքի նախագիծ, որով օրինականցվում է կաշառքով բանակից խուսափելը։ «Քննարկմանը» ակտիվորեն մասնակցում և իրենց մտահոգություններն են արտահայտում կառուցողական ընդդիմության մտահոգված պատգամավորները։ Սույն օրենքը լիովին քպ-ականների մտածողության արգասիք է։ Նրանք ամեն ինչ հաշվարկում և չափում են փողով՝ ամուսնություն, ընկերություն, կուսակցություն, բանակում ծառայություն և վերջապես՝ հայրենիք։ Այս ամենը նրանց համար առուծախի առարկա են։ […]

Վարչապետը պետք է փոխի իր կառավարությունը /Տեսանյութ/

The Guardian-ի փոխանցմամբ՝ Իսրայելի անկանոն ռմբակոծությունները դարձել են հազարավոր պաղեստինցիների մահվան պատճառ, հայտարարել է ԱՄՆ նախագահը: Բայդենի խոսքերով՝ Իսրայելը սկսում է կորցնել միջազգային հանրության աջակցությունը: ԱՄՆ նախագահը հավելել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է փոխի իր «կոշտ» կառավարությունը։ Մանրամասները՝ տեսանյութում:

Կգան հատուկ պատրաստված մարդիկ՝ հատուկ նպատակներով, այդ ժամանակ էլ կմտնեն Ադրբեջանի եւ Թուրքիայի զորքերը

Իլհամ Ալիևը, Euronews-ին տված հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանում հայկական փոքրամասնության և Հայաստանում ադրբեջանական փոքրամասնության թեմային, նշել է, որ խաղաղության պայմանագրում ամեն ինչ պետք է փոխադարձ լինի։Եվ ասել է, որ եթե Ադրբեջանում հայկական փոքրամասնության հարցը ներառվի, ապա՝ «եկեք ներառենք 30 տարի առաջ Հայաստանից վտարված ադրբեջանական փոքրամասնության հարցը»։ Ի՞նչ վտանգների առաջ կկանգնի ՀՀ-ն, եթե սա իրականանա, և ի՞նչ […]

2024թ-ի վերջին կզգանք խստացումների էֆեկտը: Դեկտեմբերի 1-ից վարձակալության տրված տան համար ֆիզիկական անձինք կվճարեն 10% եկամտահարկ

Դեկտեմբերի 1-ից վարձակալության տրված տան համար ֆիզիկական անձինք կվճարեն եկամտահարկ: ՊԵԿ-ի կայքում նշում են․ «Վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով։ Ընդ որում, հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ 10 տոկոս դրույքաչափով»: Ահա, օրինակ՝ այս երեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված