Գագիկ Խաչատրյանի որդիները լվացել են շուրջ 1,5 մլրդ դրամ, 97 մլն դոլար ու 2 մլն եվրո. դատախազություն
Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ-ի որդի Ա.Խ-ի և եղբորորդու, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա-ի և բանկերից մեկի վարորդ Ա.Պ-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Խ-ն, 2008-2016 թվականներին զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի […]