16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամենաջերմ միջավայրի ձևավորման վայրը մարտական դիրքերն են․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամենաջերմ միջավայրի ձևավորման վայրը մարտական դիրքերն են` նույն գաղափարի շուրջ միավորված մարդիկ, ովքեր շոգին, ցրտին, արևին, մառախուղին և սառնամանիքին կատարում են հայրենիքի պաշտպանի իրենց առաքելությունը:
Որքան եղանակային, դիրքային, աշխարհագրական տեսանկյունից պայմանները բարդ են, այնքան ներսում միմյանց փոխլրացնելու ձգտումն ավելի մեծ է, որովհետև առանց դրա ծառայություն կազմակերպելը գրեթե անհնարին է:

Դիրքերում շփումներս ամրապնդում են այն մոտեցումս, որ ամեն ինչ կորած չի և այս սերունդը ևս պատրաստ է կատարելու իր այն պատմական առաքելությունը, որն արել են իրենից առաջ, ուղղակի դրա համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել` գաղափարական, քաղաքական, տեխնոլոգիական և այլն:

Եղածը պահպանելու և առաջ նայելու հնարավորություն ստանալու համար, պետք է զգալ ու ճիշտ գնահատել հայրենիքի ցանկացած անկյուն»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ