23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 31, 2023

Առաջին հերթին, մեզ բոլորիս՝ խոհեմություն ու նորից տրամաբանություն․ Սերժ Սարգսյան

Առաջին հերթին, մեզ բոլորիս՝ խոհեմություն ու նորից տրամաբանություն, մարդկանց և իրադարձությունների մասին դատենք ոչ միայն մեր լսածով, այլ նաև տեսածով. մարդկանց դատենք՝ ելնելով իրենց գործերից, դադարենք հոռետեսությամբ և վախերով համակված թաղել մեր ազգային ոգին ու արժանապատվությունը, հավատա՛նք մեր ՈՒԺԵՐԻՆ, հավատա՛նք ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ, հավատա՛նք ՀԱՂԹԱՆԱԿԻՆ, արժանի լինենք մեր նահատակների հիշատակին: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան

Մարդը հազվադեպ է իրականում ամփոփում անցնող տարին․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամփոփել բառը շատ խորիմաստ է, մարդը հազվադեպ է իրականում ամփոփում անցնող տարին։ Դժգոհում է, սգում,ցավում, ջղայնանում,թվարկում անցնող տարվա վատը,երբեմն նաեւ լավը,փնթփնթում ու այդպես փնթփնթալով ակնկալում , որ նոր եկողը լավը կլինի։ Կարծում եմ մենք վերջապես հասուն ենք եւ պարտվոր ենք իրականում ԱՄՓՈՓԵԼ անցած տարին,անցած բոլոր […]

Սերժ Սարգսյանի ասած, մենք չենք, որ ռուսներին պետք է բացատրենք իրենց շահը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսաստանն անիմաստ ռեսուրս է ծախսում հայ ժողովրդին հիմնավորելու, որ դեպի պայմանական Արևմուտք կամ ՆԱՏՕ գնալը բացի նոր փորձություններից, ուրիշ ոչինչ չի տալու Հայաստանին: Ժամանակը ցույց է տվել, որ միջին վիճակագրական հայն առաջնորդվում է աչքի տեսածով և ով իրեն ինչքան լավ է ու ուժեղ […]

«Կգա մի օր` կմնա մի օր». Աշոտյան

Այն հիմնարկում, որտեղ Նիկոլի ապօրինի և անբարո սարքոցիով դիմավորելու եմ օրացույցային հունվարի 1-ը` կտրված իմ օջախից, ընտանիքից և երեխաներից, մի արտահայտություն կա, որով մարդիկ գոտեպնդում, հուսադրում և քաջալերում են իրար. «Կգա մի օր` կմնա մի օր»: Իմ խորին համոզմամբ, բանտային լիրիկայից այս կարգախոսը գալիք տարվա նախաշեմին ամենատեղին հնչող խոսքը կարող է լինել ամբողջ երկրի համար։ […]

100-120 հազար վճռական մարդկանց աջակցության, միասնական եւ հավաքական գործունեության դեպքում իշխանափոխությունը Հայաստանում մի քանի շաբաթվա հարց է

Տեւական ժամանակ կալանավայրում գտնվող ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել է հայրենիքի ճակատագրով մտահոգված եւ իր անձնական կյանքով հետաքրքրվող քաղաքացիների հարցերին։ Նաիրա Գալաջյան․ «Խնդրում եմ, անկեղծ պատասխանեք․ հնարավո՞ր է՝ դուք բանտից այս ֆորմատով մեզ կոչ անեք միասնական պայքարի եւ ուղղորդեք մեզ»: Արմեն Աշոտյան․ «Անկեղծ պատասխանեմ․ իմ երկարատեւ բանտարկությունից երկու բանում շնորհակալ եմ Նիկոլին։ Առաջինը՝ […]

Աշխարհաքաղաքական փլատակների տակ վերջնականապես չմնալու համար ես կառաջարկեի կենտրոնանալ ․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ։ Նա «Հինգ հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում պատասխանել է 2023 թվականի վերջին քաղաքացիների՝ իրեն ուղղված բազմաբնույթ հինգ հարցերի։ Կարինե Մինասյան․ «Նիկոլը Գնաց Ռուսաստան։ Պուտինն էլ հարազատ երեխայի պես ընդունեց։ Հիմա եթե մենք մեղադրում ենք Նիկոլին, ինչո՞ւ են շան տեղ […]

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի