Մարդը հազվադեպ է իրականում ամփոփում անցնող տարին․ Մարգարիտ Եսայան
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ամփոփել բառը շատ խորիմաստ է, մարդը հազվադեպ է իրականում ամփոփում անցնող տարին։
Դժգոհում է, սգում,ցավում, ջղայնանում,թվարկում անցնող տարվա վատը,երբեմն նաեւ լավը,փնթփնթում ու այդպես փնթփնթալով ակնկալում , որ նոր եկողը լավը կլինի։ Կարծում եմ մենք վերջապես հասուն ենք եւ պարտվոր ենք իրականում ԱՄՓՈՓԵԼ անցած տարին,անցած բոլոր հինգ աղետաբեր տարիները։
Կհարցնեք’ ինչպես,շատ պարզ’ ընդունելով,որ դրանք եղան,որ դա եւս մերն էր,ընդունելով,որ դրանք մեզնից յուրաքանչյուրի եւ մեր ազգի կյանքում եղան ճակատագրական,
չմերժելով,որ այսօր կեսգիշերին հեռացող տարին եւս եղավ , եղավ ,մի փուլ մեր կյանքում։Ապա’սրտաՆց հրաժեշտ տալ անցնող տարվան, անցած տարիներին, անգամ,այո,չզարմանաք, շնորհակալությամբ հրաժեշտ տալ։
Ու , եթե իրոք,սրտով հրաժեշտ տանք,ընդունելով այդ տարիները,ասենք իրենց’այո,դուք եղաք, ընդունում եմ,դուք իմ կյանքում եղաք,չեմ մերժում,իսկ հիմա հեռացեք,դուք անցաք,ես գնում եմ դեպի կյանք։
Եթե բավարար ուժ ու խելք ունենանք այսպես,չմերժելով ճանապարհել հինը ու սիրով,հավատով ու լավատեսությամբ դիմավորել եկող նորը,ուրեմն կունենանք կյանք,սեր,հավատ,ուրեմն չեն լինի կորուստներ,կլինի կյանք։ Ինքս, ընդունում եմ այդ անցյալն իմաստավորած եւ դրանից դասեր քաղած,նույնը մաղթում եմ բոլորիս։
Փորձենք գոնե մեկ անգամ ազգովի ոչ թե դժգոհել տարիներից ու կյանքից, այլ հավատանք կյանքին ու գնանք դեպի կյանք։ Եկեք փորձենք,հավատացեք’կհաջողենք։Սիրում եմ բոլորիդ,հավատում եմ եւ մաղթում հավատ ու սեր։
Շնորհավոր Նոր Տարի․․․» ։