Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Այսօր Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը՝ 59 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն: Հայտարարությունում խորհրդարանը դատապարտում է և մեծ մտահոգություն հայտնում հայ ժողովրդի բռնի տեղահանման և վերջինիս համար ստեղծված անմարդկային պայմանների առնչությամբ,որ պայմանավորված են Ադրբեջանի Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող գործողություններով, Լաչինի միջանցքի շրջափակմամբ և Լեռնային […]