04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն

Այսօր Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը՝ 59 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն: Հայտարարությունում խորհրդարանը դատապարտում է և մեծ մտահոգություն հայտնում հայ ժողովրդի բռնի տեղահանման և վերջինիս համար ստեղծված անմարդկային պայմանների առնչությամբ,որ պայմանավորված են Ադրբեջանի Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող գործողություններով, Լաչինի միջանցքի շրջափակմամբ և Լեռնային Ղարաբաղի տարածքում պատերազմական գործողությունների վերսկսմամբ և կոչ է անում երաշխավորել քաղաքացիական անձանց անվտանգությունը և միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ հարգանքը: Այս մասին տեղեկացնում է aravot.am-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ