Մոխրաթաղ
Մոխրաթաղ հին գյուղը Ջրաբերդի մելիքության կենտրոններից էր և Մելիք-Իսրայելյանների նստոցներից մեկը՝ հինավուրց Ջրաբերդ ամրոցի և Քաղաքատեղ կամ Մայրաքաղաք բերդավանի հետ միաժամանակ, և, որպես այդպիսին, առաջին անգամ հիշատակվում է 1724թ. աղբյուրներում: Մելիքանիստ բնակավայրի ամենախոսուն պատմական վկան, ինչ խոսք, մելիքական ապարանքն է՝ կառուցված մեղմ թեքությամբ արևելահայաց անտառալանջի ձորամերձ հարթության վրա: Ապարանքի ավերակները անցյալ դարավերջին նկարագրել են Հայկունին, […]