Ինչ արժի աշխարհի ամենաթանկ պենտհաուսը

Դուբայում վաճառվել է աշխարհի ամենաթանկ պենտհաուսը, որի համար վճարվել է 136 մլն դոլար /տեղական արժույթով՝ 500 մլն արաբական դիրհամ/:
Նախորդ ամենաթանկ գնահատված պենտահուսին այն գերազանցում է 21 մլն դոլարով:
Architectural Digest-ի փոխանցմամբ՝ պենտհաուսը դեռ գոյություն չունի:
Այն կկառուցվի ի հայտնի Փալմ Ջումեյրա կղզում կառուցվող 71 հարկանի (300 մետր) Como Residences երկնաքերում և նրա կառուցումը կավարտվի 4 տարի հետո՝ 2027թ.:
Պենտահաուստի գնորդի մասին հստակ տեղեկություններ չկան: