19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայկուհի Հարությունյանի՝ իր նկատմամբ եղած ճնշումների վերաբերյալ հայտարարության առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի՝ իր նկատմամբ եղած ճնշումների վերաբերյալ հայտարարության առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ ԱԺ-ի իշխող խմբակցության կողմից դեկտեմբերի 7-ին տապալվել է ԿԸՀ անդամի ընտրության գործընթացը։ ԿԿՀ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածու՝ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը և վարչության պետ Նարինե Ավետիսյանը, սակայն ՔՊ-ն չի մասնակցել քվեարկությանը։ Նշենք, որ արդեն տևական ժամանակ բավականին լարված հարաբերություններ են եղել ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանի և իշխող ուժի միջև։ Պատճառներից մեկը, ամենայն հավանականությամբ, ՔՊ-ականների նկատմամբ ԿԿՀ-ի կողմից հարուցված վարույթներն են։

Բացի այդ, բազմիցս ԿԿՀ-ն բարեվարքության բացասական եզրակացություններ է ներկայացրել՝ արձանագրելով, որ տարբեր պաշտոններում թեկնածուների, այդ թվում՝ ԲԴԽ, ՍԴ անդամների, գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանի և մի շարք այլ գործիչների առնչությամբ, որոնք իշխանությունները հաշվի չեն առել և տվյալ անձանց նշանակել են պաշտոններում։

Ավելին, Հայկուհի Հարությունյանը բարձրաձայնել է իշխանությունների կողմից ճնշումների մասին՝ հայտնելով, որ ԱԱԾ-ից զանգ է ստացել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ