Մահացել է ԱԺ առաջին նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Բաբկեն Արարքցյանը
79 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը։
Բաբկեն Արարքցյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել և մինչև 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ: 1990-91-ին եղել է ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ։
Արարքցյանը 1991-95-ին ընտրվել է ՀՀ ԳԽ նախագահ։ Նա 1991-ին եղել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ, 1994-95-ին՝ ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի համանախագահ:
1995-ի հուլիսի 27-ին ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ՝ լինելով ՀՀ առաջին գումարման ԱԺ նախագահը։ Այդ պաշտոնից հրաժարական է ներկայացրել 1998թ․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականի թիմի հետ միաժամանակ։
2000–ականներին Բաբկեն Արարքցյանը հիմնադրել ու ղեկավարել է «Արմատ» հասարակական կազմակերպությունը։