19 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Շիրակի մարզպետի պաշտոնը կտան Աննա Հակոբյանի ազգականին. Հրապարակ

«Գյումրու ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը՝ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականը, ըստ լուրերի, առաջիկայում հնարավոր է նշանակվի Շիրակի մարզպետ։ Նա մյուս փոխքաղաքապետի՝ Սուրեն Պապիկյանի ազգականի հետ ընդամենը մի քանի օր առաջ դիմում գրեց եւ ազատվեց պաշտոնից։
«Բալասանյան դաշինքի» հետ «ապահարզանից» հետո ՔՊ-ում խնդիր են դրել՝ ուժեղացնել մարզային իշխանությունը՝ ՔՊ-ի դեմքով, որպեսզի մարզում եւ հատկապես Գյումրիում կատարվող ամեն ինչ չվերագրվի Բալասանյաններին, եւ իրենք ստիպված չլինեն առաջիկայում էլի Բալասանյանների «դուռը գնալ», որ խորհրդարանական ընտրություններում օգնի իրենց՝ քվե ստանալ։

Ներկայիս մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ով այս պաշտոնին է նշանակվել այս տարվա հունվարին, ավելի շատ ասոցացվում է նախկինների հետ․ երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը։ Նրա աշխատանքից Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եւ ավելի եռանդուն ու հավատարիմ մարդ է ուզում Գյումրիում ունենալ»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ