18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արհեստական բանականությունը՝ դատական համակարգում /Տեսանյութ/

The Daily Telegraph-ի փոխանցմամբ՝ Անգլիայի և Ուելսի դատավորներին թույլտվություն է տրվել օգտագործել ChatGPT արհեստական ինտելեկտ (ԱԻ):

Բրիտանական իշխանությունները կարծում են, որ ChatGPT-ի օգտագործումը կարող է օգտակար լինել դատական որոշումներ կայացնելու համար։

Այնուամենայնիվ, մտավախություններ կան, որ այն կարող է «հորինել գոյություն չունեցող գործեր» կամ իրավական տեքստեր:

Հավելենք, որ մտավախություննը անտեղի չեն, քանի որ ամերիկյան փաստաբանները հայտնվել էին դժվար իրավիճակի մեջ, երբ դիմելով արհեստական ինտելեկտի օգնությանը, տրված պատասխանի մեջ հայտնաբերել էին սխալ վկայություններ և գոյություն չունեցող անձինք:

Հազարավոր դատավորներ Անգլիայում և Ուելսում ստացել են պաշտոնական ուղեցույց, թե ինչպես օգտագործել արհեստական ինտելեկտը՝ մեծ քանակությամբ տեքստեր ամփոփելու կամ վարչական խնդիրներ լուծելու համար։

«Տեխնոլոգիան միայն առաջ է գնում, և դատական համակարգը բացառություն չէ դրա կիրառման մեջ:

Այնուամենայնիվ, դատավորները պետք է հստակ գիտակցեն, որ արհեստական ինտելեկտը կարող է ոչ միայն ճշգրիտ, այլև ոչ ճշգրիտ պատասխաններ տալ», – հրատարակությունը մեջբերում է դատավոր Ջեֆրի Վոսի խոսքերը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ