«Ռադ արեք, թող գնա ստեղից». ԱԺ-ում շարունակում են վիրավորել ու սպառնալ իրար
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցի քննարկումը շարունակում է ընթանալ լարված մթնոլորտում։ «Ռադ արեք, թող գնա ստեղից»,- հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ ասաց. «Հո դու անասուն չես, արա»։ Այսպիսով՝ ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի թեկնածության քննարկումն ավարտվեց. հայտարարվեց ընդմիջում