06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ո՞վ ես դու, արա՛», «լեզուն կկտրենք». ՔՊ-ականները հունից դուրս եկան ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի՝ ադրբեջանա-թուրքական հեղափոխություն արտահայտությունից հետո

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցի քննարկումը շարունակում է ընթանալ լարված մթնոլորտում։

Ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018 թվականի հեղափոխությունն անվանեց ադրբեջանա-թուրքական, ինչը հունից հանեց ՔՊ-ական պատգամավորներին։

«Ո՞վ ես դու, արա՛», – ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նա հայտարարեց՝ ով հեղափոխությունն անվանում է թուրք-ադրբեջանական, նրա «լեզուն կկտրեն»։

ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ դիմելով Ղազարյանին՝ ասաց «պարոն խեղկատակ»։

Իրավիճակը հանդարտեցրեց Վլադիմիր Վարդանյանը՝ կոչ անելով հարգել ՀՀ Սահմանադրությունը։

ՔՊ-ական պատգամավորները լքեցին դահլիճը. կվերադառնան քվեարկելու պահին։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ