04 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Բազմաթիվ դեպքեր կան քպականների հետ կապված, որոնց առնչությամբ գործերը «քնեցված» են․ «Փաստ»

«Ինչպես հայտնի է, նախօրեին Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ է արձակվել։ Նա ձերբակալվել էր ուրբաթ օրը՝ քպականին հարվածելու համար և երեք օր գտնվում էր ձերբակալվածների պահման վայրում։ Մեր տեղեկություններով, Սահակյանի թեման լուրջ քննարկման առիթ է դարձել ՔՊ-ում:

Ի մասնավորի, «նեղ» շրջանակով քննարկումներից մեկի ժամանակ, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, ՔՊ խմբակցության որոշ ներկայացուցիչներ պնդել են, որ գլխավոր դատախազն անպայման պետք է միջնորդություն ներկայացնի Սահակյանին մեղադրանք առաջադրելու և անձեռնմխելիությունից զրկելու համա: Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, այդպիսի ընթացքին կտրուկ դեմ է եղել Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե պետք չէ ավելորդ «գրուզի» տակ մտնել, ավելի լավ է թեման լուծել «բարոյական տիրույթում», և առաջիկա քառօրյային ԱԺ-ում «ցեխը կոխել» ընդդիմադիրներին։

Ի դեպ, մեր տեղեկություններով, նման «որոշման» համար կան խորքային պատճառներ: Բանն այն է, որ ՔՊ-ն այս առումով «վիլկայի» մեջ է. բազմաթիվ դեպքեր կան քպականների հետ կապված, որոնց առնչությամբ գործերը «քնեցված» են: Ուստի, նրանք շատ լավ հասկանում են, որ եթե ընթացք տան Սահակյանի «գործին», ապա նորից ջրի երես դուրս կգան քպական մի շարք պատգամավորների «քաջագործությունները»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ