22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2023

«Ամեն ինչ կախված է հայ գործընկերներից, գնդակը Երևանի դաշտում է»․ Զախարովան՝ Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մասին

Ռուսական կողմը բավարարված է, որ Հայաստանը պահպանում է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու շահագրգռվածությունը։ Համոզված ենք, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություն ուղարկելու խնդրին՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ե՛վ Հայաստանը, և՛ մյուս դաշնակիցները պատրաստ են։ Նման որոշումները համաձայնեցվում և հաստատվում են ՀԱՊԿ-ում՝ բարձր մակարդակով։ Ինչ […]

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներն անում են ամեն ինչ՝ կանխելու հնարավոր էսկալացիայի փորձերը. ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ ռուս խաղաղապահներն իրենց լիազորությունների շրջանակում անում են ամեն ինչ, որպեսզի ապահովեն Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը։ «Մեր խաղաղապահների դերը կարևոր է ինչպես կենսապահովման, այնպես էլ հնարավոր էսկալացիայի փորձերը կանխելու համար: Դուք քաջատեղյակ եք, թե ինչպես են գործում խաղաղապահները: Այդ մասին տեղեկատվությունը մշտապես հրապարակվում է: Դա գիտակցում է նաև […]

Նիկոլն աշխարհի ամենաՈՉլեգիտիմ ղեկավարներից մեկն է. միջազգային զեկույց

Նիկոլ Փաշինյանի ղեկավարմամբ Հայաստանի «բանկրոտ» լինելու հանգամանքն ապացուցող նոր տվյալներ են ստացվել բրիտանական Legatum Prosperity Index հետազոտության շնորհիվ, որը հրապարակվել է վերջերս և վերաբերում է 2023 թվականի՝ երկրների բարեկեցության ցուցանիշներին: Ցուցանիշները հաշվում են 12 հիմնական ուղղություններով: Հայաստանի դիրքերը 2022 թվականի զեկույցի համեմատ վատթարացել են և զբաղեցրած 59-րդ հորիզոնականից Հայաստանը տեղափոխվել է 61-րդ հորիզոնական: Միաժամանակ շատ […]

Բացարձակ անպատժելիության պայմաններում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողություններն առավել սպառնալից բնույթ և ծավալներ են ստանում. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների վերադարձը խոչընդոտելու կապակցությամբ։ «Ապրիլի 4-ին տեղի է ունեցել Արցախի քաղաքացիների իրավունքների հերթական կոպտագույն խախտումը, որն ի ցույց է դնում Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ավելի քան 110 օր լիակատար շրջափակման մեջ պահող Ադրբեջանի իրական նպատակները: Ադրբեջանական կողմը հրաժարվել է թույլ տալ Լաչինի միջանցքով անցնել Ռուսաստանի խաղաղապահ […]

Իշխանությունը հո մենակ պարգևավճար ստանալու ու մարդկանց վրա թքելու համար չի․ Պատգամավոր

Իրավական առումով ՀՀ-ի համար Երևանի և Ստեփանակերտի հայկական անձնագիր ունեցող բնակիչները նույն կարգավիճակն ունեն` երկուսի անվտանգության երաշխավորն էլ ՀՀ-ն է, երկուսն էլ գտնվում են ՀՀ հովանու ներքո: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։ Նա ընդգծել է․ «Հիմա ամեն անգամ, երբ արցախցիների նկատմամբ իրենց տուն ուղևորվելիս հարձակում է լինում, մենք […]

Երբ ես մտածում էի, որ հասել եմ հատակին, ներքևից ինչ-որ մեկը թակեց. Արթուր Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցածը խորհրդարանական ընդդիմության հերթական փորձն էր ապալեգիտիմացնել ժողովրդավարական ճանապարհով ձևավորված Ազգային ժողովը՝ ՀՀ ՄԻՊ պաշտոնում առաջադրելով և հանձնաժողովի նիստին գործուղելով մի շարքային խեղկատակի։ Ընդդիմության ներկայացրած թեկնածուի որպիսության մասին պատկերացում կազմելու համար […]

Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում. պատճառն ադրբեջանական սադրանքներն են

Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում. պատճառն ադրբեջանական սադրանքներն են։ «Արցախը Հայաստանին կապող ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո տևական ժամանակ արցախցիները զրկված էին ամենատարբեր կարիքների համար Արցախից Հայաստան մեկնելու հնարավորությունից: Հաշվի առնելով մարդկանց կյանքում անընդհատ ծագող խնդիրները /ՀՀ-ում հարազատի մահ, հուղարկավորություն, կիսված ընտանիքների՝ ՀՀ-ում գտնվող ընտանիքի անդամի ծանր հիվանդություն, վիրահատություն և այլն/ […]

Նախարարությունը մարտի 29-ից այս կողմ ոչինչ չի ուզում ասել, քանի որ հիվանդների թիվը աճում է և փաստացի նախկինում զրոյացած կարմրուկը նորից գլուխ է բարձրացրել. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը գրում է. «Ժամանակին տարբեր ժամանցային վայրերում սեղանին առկա աղամանի շուրջ նախարարության տարածած աժիոտաժն ավելի մեծ էր, քան համաճարակային ռիսկեր պարունակող հիվանդության մասին բնակչությանը պատշաճ իրազեկումը։ Մարտի 29-ի դրությամբ, Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է: 85-ից հոսպիտալացված է 7-ը, 36-ը՝ հոսպիտալացված չէ, 42-ը՝ դուրս է գրվել։ Հիշեցնեմ, այսօր ապրիլի 5-ն է։ Իսկ […]

ՔՊ-ական պատգամավորին զրկել են վարորդական իրավունքից՝ հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով․ «Հրապարակ»

«ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի մասնակցությամբ, ըստ մեզ հասած լուրերի, վերջերս ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Նա զրկվել է վարորդական իրավունքից՝ հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով: Պատմում էին, որ պատգամավորն իր մեքենայով տեղափոխելիս է եղել ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին ու ընկել է պարեկների թակարդը։ Պատգամավորը երեկ մեր հարցին ի պատասխան սկզբում «սուխոյ ատկազ» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի