22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2022

Հեղափոխական գնաճ. մակարոնեղենը թանկացել է 28.1 տոկոսով

Մամուլն անդրադարձել է արձանագրված «հեղափոխական գնաճին»: Ըստ վիճակագրական տվյալների՝ այս տարվա նոյեմբերին 2021-ի նոյեմբերի համեմատությամբ բրնձի գինն աճել է 9․2%-ով, ալյուրինը՝ 9․9%-ով, հացինը 15․8%-ով, մակարոնեղենինը՝ 28.1%-ով, հաճարինը՝ 13.3%-ով։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ այս տարվա նոյեմբերին 2021-ի նոյեմբերի համեմատությամբ գրանցվել է ձավարեղենի 13․8%, հնդկացորենի 14.1% գնաճ, իսկ 2022-ի հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 2․6% և 3․9% գնանկում:

Մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց»: Քաղաքապետարանը այս պայմանագիրը կնքել է առանց մրցույթի՝ մեկ անձից. Հրապարակ

Մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց»։ Փաստորեն, թանկարժեք են ոչ միայն լույսերը, այլեւ դրանց տեղադրումն ու հավաքումը։ Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերին 176 մլն դրամի պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ։ Այդ գումարի դիմաց ՍՊԸ-ն պետք է հետեւեր քաղաքապետարանի պատվիրած լույսերի արտադրման գործընթացին, դրանք տեղափոխեր Հայաստան, անվտանգության միջոցներով կահավորված տարածքի վարձակալության ծառայություն մատուցեր, հետո՝ լուսավորության […]

Գաղտնի որոշմամբ ԱԱԾ-ն կես միլիոն դոլարով 5 ամենագնաց է ձեռք բերել. Փաշինյանի ընտանիքին սպասարկելու համար. Հրապարակ

Կառավարության թերթի աղբյուրից տեղեկացրել են, որ Նիկոլ Փաշինյանի համար պետբյուջեից 5 նոր ամենագնաց են ձեռք բերել։ Տեղեկությունը հրապարակված չէ, քանի որ գաղտնի որոշմամբ է ձեռք բերվել՝ ԱԱԾ-ի կողմից, եւ տրամադրվել ՊՊԾ-ին, որ սպասարկեն Փաշինյանին ու նրա ընտանիքին։ 4-ը Toyota Land Cruiser 300 մոդելի են, յուրաքանչյուրի արժեքը՝ մոտ 100 հազար դոլար։ Հինգերորդը դիզելային շարժիչով Lexus LX500 […]

TV 5-ը դատի է տվել Խաչատուր Սուքիասյանին. Հրապարակ

«Շարք» ՍՊԸ-ն, որը նույն TV 5-ն է, հայցադիմում է ներկայացրել դատարան, որով դատարանից պահանջում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնել՝ զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակային հերքելու։ Հեռուստաընկերությունը նաեւ ոչ նյութական վնասի փոխհատուցում է պահանջել՝ 200 հազար դրամի չափով։ Հայցը ներկայացվել է նոյեմբերի 25-ին եւ մակագրվել դատավոր Մուրադ Հովակիմյանին։ Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում «5-րդ […]

Գլխավոր դատախազը խորհրդարան կգնա Գեղամ Մանուկյանի հետեւից. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին մեղադրանք առաջադրելու համար խորհրդարան կգա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Ըստ թերթի՝ նա հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով արած հայտարարությունների համար: Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 108-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել կամ ազատությունից զրկել հնարավոր է միայն […]

Դատավորները թեժ զրույց են ունեցել Կարեն Անդրեասյանի հետ. Փաստ

Թերթի տեղեկությունների համաձայն՝ այս հանգստյան օրերին դատավորների եւ ԲԴԽ նախագահի հետ հանդիպումն առանց թեժ խոսակցությունների չի անցել: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական գործերով որոշ դատավորներ ԲԴԽ նախագահին առանձին են կանչել հարց ու պատասխանի ու թեժ զրույց ունեցել: Թե ովքեր են եղել այդ դատավորները, թերթը փորձեց անձամբ պարզել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանից։ Ի պատասխան՝ ԲԴԽ-ից հայտնեցին, […]

Երեքշաբթի օրվա աղոթք

Վերին վայելչություններիդ վերանորոգող և ստորիններիս ստեղծող, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը անհատակ ջրերին հրամայեցիր կուտակվելու իրար վրա,ուր երևաց ցամաքը բարեբողբոջ բույսերով ու տունկերով, ծառերով ու ծաղիկներով և ամեն տեսակ բարի պտուղներով, ընկնում եմ քո առջև ու խնդրում քեզնից` հոգու ծաղիկներից մեղքով թառամածիս և բարի արգասիքներից անպտուղիս, նայի՛ր, Տեր, անմեղ մատներիդ ստեղծածիս, և […]

«Ի՞նչ պայմանագիր, ըստ որի՝ Արցախն ու Սյունիքը ձեզ նվեր տա՞նք ու դեռ սկիզբը լինի չէ՞…»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ Չավուշօղլուին

Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ինշալլահ, Հայաստանը նույնպես խելքի կգա և օգտվի տրանսպորտային միջանցքներից, որոնք կանցնեն նաև իր տարածքով,– հայտատարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով,–…Թուրքիան և Ադրբեջանը, խաղաղության ձեռք մեկնեցին։ Ադրբեջանը առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր, իսկ քննարկումները պետք է ուղղված լինեն արդյունքի ձեռքբերմանը»: Ի՞նչ պայմանագիր, ըստ որի՝ Արցախն ու Սյունիքը ձեզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի