08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Դատավորները թեժ զրույց են ունեցել Կարեն Անդրեասյանի հետ. Փաստ

Թերթի տեղեկությունների համաձայն՝ այս հանգստյան օրերին դատավորների եւ ԲԴԽ նախագահի հետ հանդիպումն առանց թեժ խոսակցությունների չի անցել:
Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական գործերով որոշ դատավորներ ԲԴԽ նախագահին առանձին են կանչել հարց ու պատասխանի ու թեժ զրույց ունեցել: Թե ովքեր են եղել այդ դատավորները, թերթը փորձեց անձամբ պարզել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանից։ Ի պատասխան՝ ԲԴԽ-ից հայտնեցին, թե բամբասանքները չեն մեկնաբանում:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ այս շաբաթվա վերջին օրերին Հայաստանի դատական համակարգի ներկայացուցիչները էլի կհավաքվեն Դիլիջանում, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հանդիպումների շարք է սկսել դատավորների հետ՝ քննարկելու համակարգում առկա խնդիրները:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ