22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2022

«Լռությունը կնշանակի վախի նշան, վատագույն դեպքում՝ համաձայնության նշան». ընդդիմությունը ՔՊ-ին կոչ է անում համարժեք պատասխան տալ Ադրբեջանին

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը։ Նիստը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Ազգային ժողովի հայտարարություն ընդունել այդ կապակցությամբ։ Հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, թե Ադրբեջանի հայտարարության մեջ նենգափոխվել է ղարաբաղյան հակամարտության էությունը, դրա ծագման պատճառները։ «Մեր տեսանկյունից սխալ գնահատականներ են տրվել […]

Բոլորին 24 ժամ եւ ամենուր կհետևեն․ «Հրապարակ»

Հայաստանի Հանրապետությունում հանցագործություններն իբր կանխարգելելու եւ արագ բացահայտելու քողի ներքո հայրենի ոստիկանությունը մտադիր է վերահսկել շարքային քաղաքացիներին, հետեւել շարժերին։ Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել մի օրենքի նախագիծ, որով պահանջում է կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղեսրահներում տեղադրել տեսախցիկներ․ «Տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու եւ տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման […]

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 146. «Ժողովուրդ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում պնդեց, թե նոյեմբերի 9-ին՝ կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած իր ելույթի արդյունքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր նոր հայտարարություններում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն այլեւս չի օգտագործում: «Սա ինչո՞վ է կարեւոր. տեսեք, չնայած նրան, որ Ադրբեջանի նախագահն իր խոսույթում անընդհատ խոսում է խոստացված միջանցքի մասին, Արտաքին […]

Ադրբեջանը պատրաստ է ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները». Լավրով

Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, պատրաստ է քննարկել դա, երաշխիքներ տալ Ղարաբաղի հայերին՝ կապված այն իրավունքների հետ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,- ասել է նա։ «Իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում […]

ԱՄՆ Սենատում պահանջել են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում տեղի են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաստատման լսումները, որոնց ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և Մերիլենդ նահանգից սենատոր Քրիս Վան Հոլենն ընդգծել են Վաշինգտոնի կողմից Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և այդ երկրի՝ հայերի դեմ ագրեսիան հստակորեն դատապարտելու կարևորությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): […]

Փաշինյանը կգնա նոր ընտրությունների՝ ընդդիմության դաշտը գրավելուց հետո՝ իր 2-րդ կապիտուլյացիան լեգիտիմացնելու նպատակով. Շարմազանով

168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն է: Հանդիպման հիմնական թեզերը՝ ստորև: Իրավիճակը փակուղային չէ, այլ կործանարար. ազատ անկման վիճակում ենք: Փաշինյանին ինչ թուղթ դեմ են տվել, ստորագրել է, հիմա հանկարծ հասկացել է, որ խաղաղության դարաշրջանը բլե՞ֆ է: Խաղաղությունն ու պետական ազգային շահն առաջ տանելը պարտված ղեկավարի խելքի […]

Որքա՞ն է նստել Ալեն Սիմոնյանի Կատար այցը հարկատուներիս վրա․ «Հրապարակ»

«Պաշտոնական այցով նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը Կատար մեկնած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարզադաշտից կհետեւի նաեւ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Խորհրդարանից պարզաբանել են, որ Ալեն Սիմոնյանը Քաթարի պետության խորհրդարանի ղեկավարից է հրավեր ստացել՝ աշխարհի առաջնության խաղերից մեկը դիտելու։ Մի քանի օր է՝ բոլորին հետաքրքրում է, թե որքան է նստել ԱԺ նախագահի այցը հարկատուներիս վրա։ Մինչդեռ […]

«Ինչի՞ մասին են ահազանգում սոցհարցումները». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչի՞ մասին են ահազանգում սոցհարցումները Սոցհարցումները ոչ միայն ստուգում են մարդկանց կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ, այլև ստիպում մտածել դրանց մասին: Ավելին, սոցհարցումների արդյունքում որոշակի խնդիրներ առավել ընդգծված են դառնում: Երեկ MPG ընկերությունը հրապարակեց հերթական սոցհարցման արդյունքները: Համաձայն դրանց` հարցվածների 47,4%-ը ոչ մի կուսակցության չի քվեարկի, 14,7%-ը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի