23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2022

Համաձայն չեմ, որ ՀԱՊԿ-ը փորձում է խուսափել Հայաստանի խնդիրներից, ընդհակառակը. Զաս

2022 թվականին ՀԱՊԿ գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը պատասխանեց Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցված այն հարցադրմանը, թե միգուցե «ՀԱՊԿ-ը լքել է տարածաշրջանը»։ Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր հոկտեմբերի 14-ին, ՀԱՊԿ-ից ակնկալվող քայլերի մասին խոսելիս, հայտարարել․ «Մենք ՀԱՊԿ-ից սպասում ենք ավելի կտրուկ գործողություններ: Մենք մտավախություն ունենք, որ ՀԱՊԿ-ը կարող […]

Արցախում ստեղծված խնդիրները պետք է ներկայացվեն աշխարհին․ Թշնամին չպետք է կարողանա թաքցնել իր անմարդկային դեմքը․ Քաղաքագետ

Արցախի բլոկադայի հետևանքով այնտեղ ստեղծված հումանիտար ճգնաժամը, որը կարող է նաև աղետի վերածվել, հետզհետե մեծ գլխացավանք է դառնում Ադրբեջանի համար, կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Եթե հետևում եք թշնամու մամուլի հրապարակում, ապա վստահ եմ՝ տեսնում եք, որ ամեն կերպ ջանում են ապացուցել, թե ճանապարհը ոչ թե իրենք են փակել, այլ ռուս խաղաղապահները և որ […]

«Միջազգային հանրության արձագանքը բավարար կհամարեմ, եթե դա հանգեցնի շրջափակման ամբողջական վերացմանը, կանխարգելի Ադրբեջանի նոր հանցագործությունները»․ Արտակ Բեգլարյանը շարունակում է նստացույցը

Քանի դեռ Արցախի մուտքը փակ է, ապա ՄԱԿ-ի գրասենյակի մուտքն էլ պետք է փակ լինի՝ իմ նստացույցի պատճառով, լրագրողների հետ զրույցում ասաց արդեն վեցերորդ օրը ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի դիմաց նստացույցը շարունակող Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Նա կարծիք հայտնեց, որ բողոքի ակցիաները, նստացույցներն ու այլ նմանատիպ միջոցառումները միջազգային կառույցների ուշադրությունը Արցախում խորացող աղետի, դրա հեղինակների […]

Ադրբեջանը Լաչինի հումանիտար միջանցք է փակում, իսկ ԵՄ-ն սրանց «վստահելի գործընկեր» է համարում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Արեւմուտքի համար ադրբեջանական խավիարն ու գազն Արցախի ժողովրդից կարեւոր են։ Ադրբեջանը Լաչինի հումանիտար միջանցք է փակում, իսկ ԵՄ-ն սրանց «վստահելի գործընկեր» է համարում։   Արեւմուտքն Ադրբեջանի հետ «խաղեր» է տալիս,ու՞ր եք բա այ նատօասերներ։ Հիմա ո՞վ է թուրքի դաշնակիցը։ Բա դատապարտեք արեքթե՞ նախընտրում եք […]

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը  13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար Աշոտ Անդրեասյանը: ԹԵՄԱ՝  ադրբեջանցիները փակել  են Արցախ-Հայաստան ճանապարհը. «Խաղաղության դարաշրջան»-ի սպառնալիքները. ներքաղաքական զարգացումներ:

Գալուստ Գրիգորիչի՝ հայրենանվեր մարդու կերպարը անջնջելի հետք է թողնելու նրան ճանաչողների սրտերում․ «Հայաստան» խմբակցություն

«Հայաստան» խմբակցությունն իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի օրենսդիր մարմնի երկարամյա պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, քաղաքական և պետական գործիչ Գալուստ Գրիգորի Սահակյանի մահվան կապակցությամբ: «Արժևորելով Գալուստ Սահակյանի երկարամյա մանկավարժական գործունեությունը, վառ անհատականությունն ու մարդկային բարձր որակները՝ վշտակցում, տոկունություն ենք մաղթում նրա ընտանիքին՝ հարազատների և բարեկամների հետ կիսելով կորստի ցավը: Գալուստ Գրիգորիչի՝ լուսավոր և հայրենանվեր […]

Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել բուժօգնության կարիք ունեցող քաղաքացի

Ստեփանակերտից Հայաստան է տեղափոխվել բուժօգնության կարիք ունեցող քաղաքացի։ «Կարմիր խաչի միջնորդությամբ Երևան է տեղափոխվել բուժօգնության կարիք ունեցող քաղաքացի», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նշենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում […]

Բրյուսելը պատվում է Ալիեւին հենց այն նույն օրերին, երբ Ալիեւի ուղիղ ցուցումով Արցախում ստեղծվում է հումանիտար աղետ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Բրյուսելը պատվում է Ալիեւին հենց այն նույն օրերին, երբ Ալիեւի ուղիղ ցուցումով Արցախում ստեղծվում է հումանիտար աղետ։ ***** Ուիքենդային օրերին հայ ժողովրդի ուշադրությունից վրիպեց մի կարևոր իրադարձություն, որն ուղղակիորեն փաստում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական խղճուկ այսօրը և ողբերգական վաղը, եթե համարժեք քայլեր չձեռնարկվեն։ Այսպես, Բուխարեստում […]

Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ․ Արցախի դատախազություն

Արցախի դատախազությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ: «Սույն թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպաններ, կեղծ պատրվակով ապօրինաբար զավթել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Երկու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի