23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2022

Սա լրջագույն օպերացիայի սկիզբ է

Բերձորի միջանցքի փակումը հերթական անգամ հայրենական իշխանություններն օգտագործեցին հակառուսական քարոզչությունը թեժացնելու համար։ Մասնավորապես, իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը և իշխանամերձ ընդդիմադիր ուժեր շրջանառության մեջ դրեցին մի թեզ, ըստ որի՝ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին Միութենական պետություն մտնել։ Իբրև թե սա է լինելու Բերձորի միջանցքը բացելու պայմանը։ Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ, փոխգնդապետ Հայկ Նահապետյանն ընդգծեց, որ որևէ […]

Նիկոլը նիկոլ ա դառել ձեր թեթև ձեռքով, դուք եք նախկինների օրոք ու միջոցներով հանրության շրջանում ձեր ձեռք բերած սերն ու հարգանքը դրել նիկոլի ոտերի տակ

Էն սուպերմաման 8-րդ օրը հերթապահ արտահայտություններով 2 տող բան ա գրել Արցախի մասին, որ թրենդի մեջ մնա, ու ընդգծել ա, որ ընտանիքի հետ իր զորակցությունն է հղում Արցախում բնակվող քույրերին ու եղբայրներին: Ծանր տեղս թեթևացի, ասի մարդ ես, կարող ա մոռացել ա, քոմենթով հիշացնեմ, որ Արցախի էս օրվա դրության մեջ ինքն էլ իր մե՜ծ ներդրումն ունի, ու, որ 18 […]

«Մերոնք ադրբեջանցիներին մի լավ ծեծել են, ռուսներն էլ չեն խանգարել»

Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 8-րդ օրը. 8 օր շարունակ Արցախը կտրված է Մայր Հայաստանից, իսկ թե ի՞նչ է անում Մայր Հայաստանի իշխանությունն Արցախում ապրող ավելի քան 120 հազար հային ադրբեջանական շրջափակման մեջ չթողնելու համար, մեդիափորձագետ, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ Նաիրի Հոխիկյանի խոսքով՝ Հայաստանի կառավարության քայլերը տեսանելի չեն, որովհետև դրանք պարզապես չկան. այս կառավարությունը բացարձակապես […]

Տնտեսական անվտանգության անհաղթահարելի սպառնալիքների առաջ ենք․ Փաստ

Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների և՛ տնտեսական, և՛ անվտանգային, և՛ սոցիալական համակարգերը փոխսերտաճած են, ինչը մեկ օրվա արդյունք չէ: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով Արցախի շրջափակման տնտեսական հնարավոր հետևանքներին, այս մասին նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: «30 տարի սերտ ինտեգրմամբ մեկ տնտեսական տարածքի մոդել է զարգացել, և, բնականաբար, այն անվտանգային ու տնտեսական խնդիրները, որոնք […]

Այսօր տոնածառը մեր երկրում ավելի լավ է պաշտպանված, քան մարդկային կյանքերն ու հայրենիքը. հոգեբան

Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Ու թեև տարբեր շրջանակներ ահազանգում են, որ իրավիճակն իսկապես ծայրահեղ է, այդուհանդերձ, հանրության տարբեր հատվածներ անհաղորդ են ստեղծված իրավիճակին: Հոգեբան Կարինե Նալչաջյանը իրավիճակից ելքերը տեսնում է վտանգի զգացման այդ ընկալունակության ահագնացման հետ: Անդրադառնալով հանրային նման տրամադրությունների պատճառներին՝ նա նկատեց. «Մեր հասարակությունը հետևողականորեն […]

Նիկոլ Փաշինյանից՝ ադրբեջանցի «բնապահպաններին». 168 Ժամ

Ուղիղ երկու տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին, արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից մի քանի շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը բառի ուղիղ և փոխաբերական իմաստով գրավեց Եռաբլուրը։ Այն օրերին, երբ ընդդիմությունը Երևանի տարբեր հրապարակներում հակաիշխանական հանրահավաքներ էր իրականացնում, ի թիվս այլ կարգախոսների՝ հայտարարելով, որ որևէ կերպ չպետք է թույլ տալ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր, […]

Միջազգային 9 կազմակերպություններ նախազգուշացրել են Արցախում ցեղասպանության վտանգի մասին

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունն 8 այլ կազմակերպությունների հետ միասին նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին։ Կազմակերպությունները Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիային միացած երկրներին կոչ են արել գործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով՝ կանխելու հայերի ցեղասպանությունը տարածաշրջանում։ Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը երկար ժամանակ պաշտոնական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականություն է վարել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի