24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա լրջագույն օպերացիայի սկիզբ է

Բերձորի միջանցքի փակումը հերթական անգամ հայրենական իշխանություններն օգտագործեցին հակառուսական քարոզչությունը թեժացնելու համար։ Մասնավորապես, իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը և իշխանամերձ ընդդիմադիր ուժեր շրջանառության մեջ դրեցին մի թեզ, ըստ որի՝ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին Միութենական պետություն մտնել։

Իբրև թե սա է լինելու Բերձորի միջանցքը բացելու պայմանը։ Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ, փոխգնդապետ Հայկ Նահապետյանն ընդգծեց, որ որևէ պաշտոնատար անձ Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից երբևէ չի բարձրաձայնել հարց առ այն, որ ՌԴ-ն ցանկանում է, որ Հայաստանը ժամ առաջ դառնա Ռուսաստան-Բելառուս միության անդամ։ «Առաջին նման փորձն արել Փաշինյան Նիկոլը, որ ոչ իր անուն-ազգանունով մի հոդված տեղադրեց իր ընտանեական կանքում։

 Դրան հաջորդեց պատմության մեջ աննախադեպ իրողություն․ ՌԴ նախագահի խոսնակն արձագանքեց մամուլի մի հրապարակման՝ ասելով, որ դա իրականությունից հեռու տեղեկատվություն է։ Այսինքն, այդ թեզը առաջինը շրջանառել է հենց Փաշինյան Նիկոլը։ Հետագայում այդ տեղեկատվությունը անուշադրության մատնվեց։ Մեկ շաբաթ առաջ դա կրկին շրջանառության մեջ դրվեց, ընդ որում՝ այս թեզը նաև ակտիվորեն շրջանառում են Փաշինյանի ընդդիմադիր դաշտում ակտիվ գործունեություն ծավալող անձինք։

Սա, բնականաբար, իրականությունից այնքան է հեռու, որքան երկինքը երկրից, քանի որ Ռուսաստանի նկատմամբ 9 փաթեթով պատժամիջոցների առկայության պայմաններում Հայաստանը հանդիսանում է այն կենսատու խողովակներից մեկը, որի միջոցով Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտները կարողանում են այս կամ այն կերպ գործունեություն ծավալել։ Այնպես որ ՌԴ-ն այս պահին նման խնդիր չունի, ու դա հիմա օրակարգային էլ չէ»։ Նա նշեց նաև, որ երբ նման օրակարգ է դրվում, դա չի դրվում միայն մեկ հանրապետության նկատմամբ։

Դա մարտավորություն է, որի կիրառելիության դաշտն ու աշխարհագրությունը բավական մեծ է լինում։ «Այսինքն, սա ինքն արհեստական օրակարգ է, այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու են իշխանությունները շրջանառում այս օրակարգը»։ Նրա դիտարկմամբ՝ մոտ ժամանակներս տարածաշրջանում կարող են ռազմական գործողություններ սկսվել՝ մի կողմից՝ թիրախավորելով Արցախը և Հայաստանի Հանրապետությունը, մյուս կողմից՝ նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը։

«Երբ Ադրբեջանը ռազմական առումով որոշակի ագրեսիվ գործողություններ սկսի, իշխանությունները այսօր հող են նախապատրաստում՝ հիմնավորելու, թե իբրև իրենք դեմ են եղել կորցնելու մեր անկախությունը, հետևաբար չենք համաձայնել մտնել Միութենական հանրապետության կազմի մեջ, դրա համար էլ Ռուսաստանը թույլ տվեց, որպեսզի Ադրբեջանը հարձակվի մեզ վրա։ Այս թեզերի եզրահանգումը գալու է սրան։

Սա կարծում եմ էլի իրականությանը չհամապատասխանող հիմնավորում է, քանի որ Ռուսաստանը այս պահին փորձում է դիմադրել հավաքական արևմուտքին՝ միաժամանակ, իր հարվածային պարագծով փորձելով կայունություն ապահովել։ Այսինքն՝ իր համար հիմա խիստ կարևոր է կայունության ապահովումը և ռազմական գործողությունների բացառումը։

Սրա համար էր, որ Ռուսաստանը կոնկրետ առաջարկ էր ներկայացրել Հայաստանին, որը մերժել է Փաշինյան Նիկոլը, երբ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ մերժեց ռուսական կողմի առաջարկը այն պատճառաբանությամբ, թե նույն փաստաթղթի մեջ ներառված չէ այն քաղաքական գնահատականը, որոնք ակնկալում էր Փաշինյանը։ Այդ օժանդակությունը ենթադրում էր ՀԱՊԿ դիտորդների տեղակայում հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Մինչդեռ Փաշինյան Նիկոլն ասում է՝ ես չգիտեմ այդ ռազմատեխնիկակն օժանդակության մեջ ինչն է մտնում։ Հետաքրքիր է, իր մտքով չի՞ անցել հարցնել և տեսնել, թե ինչ օգնության մասին է խոսքը»։ Նա նաև ընդգծեց, որ ՀԱՊԿ ներկայությունը սահմանին կարող էր երաշխիք լինել, որ եթե Ադրբեջանը փորձի սադրիչ գործողություններ իրականացնել, ապա հանդիպելու է նաև ՀԱՊԿ դիտորդների և ՀԱՊԿ խաղաղապահների։

«Ես տեսականորեն և գործնականում բացառում եմ, որ նման իրավիճակում ադրբեջանական կողմը գործողույթուններ կսկսեր, նույնը Արցախում է։ Արցախում ցանկացած գործողություն իրականացնելու դեպքում Ադրբեջանը հանդիպելու է ռուս խաղաղապահներին, ինչը նույնպես ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության համար խնդրահարույց է։ Արձանագրենք նաև, որ ՀՀ-ին Միութենական հանրապետության մեջ մտցնելու օրակարգ Ռուսաստանն իրականում չունի։ Հակառակ դեպքում այլ գործիքակազմ կա Հայաստանի հետ աշխատելու»։ Փորձագետի դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկված փաստաթղթի չստորագրումը իր մեջ բավականին մեծ ռիսկեր ավելացրեց։

Այդ ռիսկերի վտանգը նաև ամրապնդվում են Ռիչարդ Մուրի այցով Հայաստան։ «Նման անձիք պատահական տեղեր չեն գալիս, եթե գալիս են, նշանակում է դա լրջագույն օպերացիայի սկիզբ է։ Ես չեմ բացառում, որ տարածաշրջանում կարող են ռազմական գործողություններ սկսել, որի թիրախում կա՛մ Հայաստանն ու Արդրբեջանն են լինելու, կա՛մ Իրանը։ Եթե Իրանն է թիրախը, ապա Հայաստանի որոշակի տարածք, նկատի ունեմ Սյունիքը, ևս այս կամ այն կերպ կարող է դառնակ թատերաբեմ իրենից բխող բոլոր հետևանքներով»։

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Միութենական հանրապետության վարկածի շրջանառումը արվում է այն պատճառով, որ երբ «Զանգեզուրի» միջանցքի հարց առաջանա, իշխանությունները նշեն, որ Միութենական հանարապետություն մտնելու այլընտրանքը միջանցքը զիջելն էր, նա նշեց, որ այսպես կոչված «Զանգեզուրի» միջանցքը առաջին հերթին պետք է ԱՄՆ-ին, որպեսզի Իրանը կտրվի ՌԴ-ի հետ ցամաքային կապից, պատահական չէ, որ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ամեն օր հրապարակավ բարձրաձայնում է, որ ինքը որևէ կերպ թույլ չի տա պատմական սահմանների ձևափոխումը։

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում որևէ կերպ այդ միջանցքի մասին խոսք չկա, բնականաբար, դրան դեմ է Ռուսաստանը, եթե Ռոուսաստանը կողմ լիներ, ապա որևէ մեկը չէր խանգարի այդ փաստաթղթում նման կետ մտցնելուն։ Այդ միջանցքի գոյությանը դեմ է Իրանը, դեմ է Ռուսատանը, ուստի տեսակետը շահարկողները, թե Ռուսաստանին այդ միջանքը պետք է թուրքական աշխարհը միավորելու համար, կա՛մ պարզապես մանիպուլացնում են, կա՛մ բժշկական օժանդակության կարիք ունեն»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ