21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 27, 2022

Առաջնային է հանրային ու պետական շահը. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է գործարարներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է առաքող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ՝ տեղեկանալու Ադբրեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում նրանց խնդիրների մասին, ինչպես նաև քննարկելու պարենային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Խորհրդակցության մասնակիցները պետնախարարին հավաստիացրել են, որ շրջափակման իրավիճակում իրենց համար առաջնային է հանրային ու պետական շահը, և պատրաստակամություն են հայտնել կառավարության […]

Քաղաքական թշնամությունն էլ է ծանր բան․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Այս նկարը մի քանի օր է տարածում էիք, բայց այլ տեսանկյունից(որի հետ էլ ամբողջությամբ համաձայն եմ եղել)։ Հիմա այս նկարը լրիվ այլ բովանդակություն է ստացել։ ԲԴԽ-ի ու դատական համակարգի անկախության «խորհրդանիշներն» են։ ԱԺ ամբիոնից անկախության, հակակոռուպցիոն պայքարի, ինքնավարության մասին երգողներն են, որ […]

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը տևել է ավելի քան 7 ժամ

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) առաջնորդները Սանկտ Պետերբուրգում սկսել են ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։ Մեկնարկից առաջ հյուրերից յուրաքանչյուրին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՀՀ հանդեպ ճնշումներ նաև միութենական պետության մասով են գալիս, Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ․ ԱԽ քարտուղար

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է. «Միութենական պետությունը ամբողջովին սուվերենության խախտումն է։ Հայաստանի օրակարգում միութենական պետության մեջ մտնելու օրակարգ չկա։ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները սահմանափակում են այդ հարցը քննարկելու հնարավորությունը։ Հայկական կողմը միշտ էլ կառուցողական է եղել, նաև պատերազմից հետո, 2 տարվա ընթացքում կառուցողական է եղել։ Երևանը որևէ […]

«Ես եմ Արցախը» կարգախոսով ֆլեշմոբ. Արցախի կարատեիստների կոչը աշխարհին

Արցախի տարբեր ոճեր ներկայացնող կարատեի ֆեդերացիաները միավորվել են մեկ գաղափարի շուրջ` հանուն հայկական Արցախի։ «Ես եմ Արցախը» կարգախոսով անց են կացրել ֆլեշմոբ կյանքի ճանապարհը բացելու, մեր ինքնորոշման իրավունքին տեր կանգնելու և Արցախի կարատեիստների կոչը աշխարհին հասցնելու նպատակով։

Ադրբեջանական հատուկ ծառայությունները կեղծ լուրեր են տարածում. ԱԱԾ

Այս տեղեկությունը հայտնում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։ «Ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների ֆեյսբուքյան էջերը Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերին և պահպանել հանգստություն: ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում»,– նշվում է հաղորդագրությունում։ Կառույցը հայտնում է` կասկածելի բովանդակությամբ […]

Սրանք իշխանություն չեն, սրանք լրտեսական խումբ են: Մենք կանգնած ենք ֆիզիկական բնաջնջման եզրին /Ուղիղ/

Իմ սիրելի հայրենակիցներ, որքան հնարավոր է տարածեք այս ուղերձը❗️❗️❗️ Հայրենակիցնե՛ր, ելնելով ստեղծված իրավիճակից, սույն թվականի ապրիլի 24-ին հիմնադրված «Ես հայ եմ, ես Հայաստանն եմ» համահայկական շարժումը, ի զորակցություն Արցախի, դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12.00-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի (Խորենացի փող․,15) «Քրք Քրքորյան» սրահում, հրավիրում է ծրագրային քննարկում-հավաք։ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային մարտահրավերները […]

Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ․ փաստաբան

Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է ՄԵՂՍՈՒՆԱԿ (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը)։ Այս […]

Խաչատրյանների ընտանիքում գալիք տոները նշելու սիրտ չկա. այս պահին նրանց համար կարևոր է որդու մարմնից գոնե մի հատված ստանալը /Տեսանյութ/

Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում ապրող 61-ամյա Հովիկ Խաչատրյանի հայացքի ուղղությունը հիմա միայն Կուտականի լեռներն են. սեպտեմբերյան կարճատև մարտերից հետո որդու՝ 34-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինն այնտեղ է՝ սկզբում զինվորական հագուստով էր, հիմա ոսկորներն են: Խաչատրյանների ընտանիքը հուսահատության մեջ է, գալիք տոները նշելու համար սիրտ չկա. այս պահին նրանց համար կարևոր է որդու մարմնից գոնե մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի