07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Քաղաքական թշնամությունն էլ է ծանր բան․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Այս նկարը մի քանի օր է տարածում էիք, բայց այլ տեսանկյունից(որի հետ էլ ամբողջությամբ համաձայն եմ եղել)։
Հիմա այս նկարը լրիվ այլ բովանդակություն է ստացել։ ԲԴԽ-ի ու դատական համակարգի անկախության «խորհրդանիշներն» են։
ԱԺ ամբիոնից անկախության, հակակոռուպցիոն պայքարի, ինքնավարության մասին երգողներն են, որ լրիվ ինքնավար ու անկախ, խմբվել են մի տեղ ու այ էս նույն դեմքի արտահայտություններով որոշումներն են կայացնում արդարադատության համակարգի համար։
 
Ո՞վ, ու՞մ ու ո՞նց զանգեց։ Դա կիմացվի ավելի ուշ։ Կարևորի մասին հիմա էլ գիտենք։ Ռուբեն Մելիքյանի կինը՝ դատավոր Աննա Փիլոսյանը չէր տեղավորվում սրանց տրամաբանության մեջ։
Սրանց մասով անկասկած կարող եմ պնդել, ինչ հանձնարարի դավաճան նիկոլը դա էլ կանեն, առանց վարանելու։
Ձեր դեպքում սա ավելորդ է գրել, բայց ամեն դեպքում բարձրաձայնեմ թող մնա այստեղ այսպես արձանագրված։
Քաղաքական թշնամությունն էլ է ծանր բան, բայց անձնական ոտնահարումները անպատասխան չեն մնում։
Հաստատ Ռուբեն Մելիքյանը սրանից հետո չի դադարի իրերին (այս դեպքում սրանց նկատի ունեմ) կոչել իրենց անուններով, բայց դժվար էս կարգի անմարդկայնությունը մի օր ետ չպտտվի։
 
Հիմա դեռ շարունակեք ինքնավար քծնել, ու գոռալ անկախության մասին։ Մեկ է չի լսվում արդեն…» ։
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են and մարդիկ նստած են նկարն է
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ