Նիկոլը երեկ ֆորումին ասաց՝ Էրդողան ջան, իմ մեծ ախպերն ես, Ալիևին ասա՝ ինձ չնեղի, ինչ ասես՝ կանեմ
24news.am
24news.am
Միջազգային կառույցների և պետությունների քաղաքական ճնշումների բացակայության պայմաններում, Արցախը սնուցող միակ զարկերակը փակելու գործի հաջողումը ադրբեջանական իշխանության կողմից համարվելու է ցեղասպանության արտոնություն: Այս մասին հայտարարություն է տարածել «Զարթոնք» կուսակցությունը»: Հայտարարության մեջ ասվում է. «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կապն ապահովող միակ միջանցքը փակելու և հումանիտար աղետին ձգտող ադրբեջանական նենգ քայլը հերթական անգամ ապացուցում է, որ՝ […]
«Իրավունքը» զրուցել է հայ ճարտարապետ, ծաղրանկարիչ, քանդակագործ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆԻ հետ: — Պարոն Չալիկյան, ասում եք՝ ես չեմ ծաղրում: Ինչպե՞ս հասկանալ: — Իրականում ինչ-որ չափով նաեւ ծաղրում եմ, ես դա ընդհանուր եմ ասում, իհարկե, եթե մարդը ծաղրի է արժանի, անպայման ծաղրում եմ, ուղղակի իմ արվեստի նպատակը մարդուն ծաղրելը չէ: Մի անգամ հրավիրված էի հարսանիքի, որտեղ նկարում […]
Մահվանից օրեր առաջ․․․ Աղջիկը խնդրեց հոգևորականին գալ և աղոթել իր անկողնային հիվանդ հոր առողջության համար։ Ներս մտնելով հոգևորականը նկատեց մահճակալի կողքին դրված աթոռը և մտածեց, որ հիվանդը սպասում էր իր այցին։ – Դուք ինձ սպասո՞ւմ էիք, հարցրեք նա․ -Ո՛չ։ Իսկ ո՞վ եք դուք, հարցրեց հիվանդը։ -Ես հոգևորական եմ․ ձեր աղջիկը ինձ հրավիրել է միասին աղոթելու […]
Թվիթերյան իր էջում գրառում է կատարել ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոնը։ «ԵՄ–ն կոչ է անում ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության։ Նման սահմանափակումները զգալի մարդասիրական խնդիրներ են ստեղծում տեղի բնակչության համար։ ԵՄ–ն մտահոգված է նաև Ադրբեջանի կողմից դեպի Ղարաբաղ գազամատակարարման դադարեցման մասին հաղորդագրություններով»,–գրել է […]
«Ֆրանսիան կոչ է անում առանց որեւէ պայմանի վերսկսել Լեռնային Ղարաբաղի մատակարարումը Լաչինի միջանցքով ՝ հարգելով այնտեղ բնակվող բնակչության իրավունքները»,-նշվում է հաղորդագրության մեջ: Փարիզում նաեւ հիշեցրել են «հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտության մասին, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին»: «Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտի եւ բեռների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով», […]
Հայտնի հեռուստահաղորդավարուհի, «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը։ «Չարը միշտ ոչխարի դիմակի տակ է թաքնվում: Վերջին տարիներին այդ դիմակը բազմաթիվ կազմակերպությունները, մարդիկ եւ հիմնադրամներն են, որոնք իրենց բնապահպաններ եւ մարդու իրավունքների համար պայքարողներ են անվանում: Նրանք հարձակվում են մարդկանց, քաղաքների […]
«Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակմանը: «Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հերթական անգամ փակել է Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: 24 ժամից ավել է, ինչ ադրբեջանցի «բնապահպանները» փակ են պահում ճանապարհը: […]