29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

120 հազար հայ գտնվում է մահվան վտանգի առջեւ: Մի՛ լռեք. Էլինա Ջանիբեկյան

94961

«Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակմանը: «Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հերթական անգամ փակել է Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: 24 ժամից ավել է, ինչ ադրբեջանցի «բնապահպանները» փակ են պահում ճանապարհը:
Արցախի հիվանդանոցում գտնվող հիվանդներից ոմանց կյանքին վտանգ է սպառնում, անջատված է ողջ Արցախի գազամատակարարումը… Ադրբեջանը չի թաքցնում, որ իր վերջնական նպատակը արցախահայության էթնիկ զտումն է կամ նրանց լիակատար ոչնչացումը. Ադրբեջանի կազմում Արցախի եւ Արցախի ժողովրդի անվտանգության համար երաշխիքներ չկան:
120 հազար հայ գտնվում է մահվան վտանգի առջեւ: Մի՛ լռեք», – գրել է Էլինա Ջանիբեկյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ