22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2022

Պատերազմի հավանականությունը աճում է, եթե դա կանխելուն ուղղված ջանքերն անբավարար են. Տիգրան Աբրահամյան

Արցախում ստեղծված իրադրության մասին Հայաստանի անվտանգության խորհուրդը, այն ղեկավարողը, իհարկե պետք է հստակ գնահատականներ հնչեցնեն, սակայն ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում հնչող հայտարարություններն ու իրականացվող քայլերը և միջոցառումները պետք է համահունչ լինեն, ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Այսինքն՝ անել հայտարարություններ և կողքից հետևել իրադարձությունների ընթացքին ու սահմանափակվել միայն մտահոգություն հայտնելով, կարող […]

Այս կառավարությունն ուղիղ ազդեցություն է ունենում գնաճի վրա. «Փաստ»

Այն, որ Հայաստանում գնաճն անկառավարելի ու շարունակական է, նույնիսկ անզեն աչքով է նկատելի: Մասնագետները դրա համար ներկայացնում են օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, որպես պատճառներից մեկը, նշում է կառավարության գործունեությունը, որը, նրա կարծիքով, ուղղակիորեն նպաստում է գնաճին: «Վերջերս հենց կառավարության ղեկավարը խոսեց հնարավոր վատ հետևանքների մասին: Այդ մի խոսքը բավարար էր, […]

Խաղաղության օրակարգի և իշխանության ապագայի մասին․ «Փաստ»

Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո իշխանությունը չի սպասարկել խաղաղության օրակարգ, ավելին, տուրք է տվել ռազմական հռետորաբանությանն ու ռազմական անգերազանցելի առաջնորդի քարոզին։ 2020 թվականին ադրբեջանական կողմից ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով հայկական տավուշյան դիրքերից մեկին մոտենալու անհասկանալի միջադեպը մեր կողմից մեկնաբանվել է որպես հաղթական ռազմական գործողություն, մասնակիցներին շնորհվել են հերոսի կոչում ու «Մարտական խաչ» տասնյակ շքանշաններ, համացանցը ողողվել […]

Ծովագյուղյան «էպոպեայի» ակունքները. «Փաստ»

Վերջին օրերին բավական լարված վիճակ էր Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում։ Ծովագյուղցիները մի քանի օր շարունակ փակում էին Սևան-Երևան միջպետական մայրուղին՝ պահանջելով չեղարկել համայնքի խոշորացման որոշումը։ Հիշեցնենք, որ ի նշան բողոքի՝ Ծովագյուղ ու Սեմյոնովկա համայնքների բնակիչները մեկ մարդու պես բոյկոտել էին դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենն ունի ուշագրավ նախապատմություն, և պատահական […]

Ալիևի պատկերացրած «խաղաղությունը» Արցախի հայաթափումն է. «Փաստ»

Բաքվի քայլերը հերթական անգամ ցույց են տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները, այն է՝ Արցախյան հակամարտության միակողմանի ու ռազմական ճանապարհով վերջնական լուծում, որը ենթադրում է Արցախի ամբողջական հայաթափում։ Ըստ էության, Ադրբեջանին ներվեցին 2020 թվականի ռազմական ագրեսիան ու արցախահայության նկատմամբ իրագործած հանցագործությունները, դրա համար էլ Բաքուն փորձում է սկսած գործն ավարտին հասցնել՝ մանավանդ հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի դասավորության […]

Ինչքա՞ն է արժեցել Ալեն Սիմոնյանի աղմկահարույց ուղևորությունը Բալի. medialab.am

Վերջին օրերին բուռն քննարկումների առիթ հանդիսացած Ալեն Սիմոնյանի և բացառապես իշխանական պատգամավորներից կազմված 11 հոգանոց պատվիրակության Բալի այցելության վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար ԱԺ աշխատակազմը ի պատասխան «Մեդիալաբի» հարցման 30 օր ժամանակ է խնդրել, տեղեկացնում է medialab.am-ը։  «Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկացնում ենք, որ Ձեր հարցման պատասխանը կտրամադրվի մինչև […]

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում

Մարտի 28-ի ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված: Հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, և օրվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել: Արցախի զինված ուժերը ձեռնարկել են նախազգուշական ու զսպող լրացուցիչ միջոցառումներ հատկապես Քարագլխի ուղղությամբ: Դրան […]

Ձեր տեսակի հետ, նույնիսկ սատանան բարեկամություն չի անի․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Այսօր խորհրդարանում, քպ-ական պատգամավորը “բարոյախրատական” ոճի մեջ ելույթ է ունեցել, իբր թուրքերի հետ եղբայրություն անելու անհրաժեշտության մասին: Մի կողմ թողնենք 30 տարվա “թալանի” ու նմանատիպ լոլոների մասին նրա մանիպուլյատիվ խոսքերը և անդրադառնանք թուրքի հետ “եղբայրությանը”:   Աշխարհի պատերազմական թոհուբոհի մեջ, “խաղաղության դարաշրջան” բացողները` Հայոց […]

Ինչո՞ւ չհարվածեցինք Եվլախին. Ադրբեջանի օդային և ցամաքային հանգույցի հարվածման հնարավոր հետևանքները. 168.am

168.am-ը գրում է․ Պատերազմից հետո անցել է 1.5 տարի, և երբեմն մասնագիտական շրջանակները քննարկում են չկայացած օպերացիաների և չկիրառված հարվածների հնարավոր ազդեցությունը պատերազմի ելքի վրա:  Օրինակ, մասնագետների կարծիքով՝ Եվլախին հարվածը կարող էր անգամ փոխել արցախյան վերջին պատերազմի հունը: Իհարկե, խոսքը, նախևառաջ, «Տոչկա» մարտավարական և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների, ինչպես նաև՝ «Սմերչ» համազարկային կրակի համակարգի կիրառման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված