22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ չհարվածեցինք Եվլախին. Ադրբեջանի օդային և ցամաքային հանգույցի հարվածման հնարավոր հետևանքները. 168.am

168.am-ը գրում է․

Պատերազմից հետո անցել է 1.5 տարի, և երբեմն մասնագիտական շրջանակները քննարկում են չկայացած օպերացիաների և չկիրառված հարվածների հնարավոր ազդեցությունը պատերազմի ելքի վրա:

 Օրինակ, մասնագետների կարծիքով՝ Եվլախին հարվածը կարող էր անգամ փոխել արցախյան վերջին պատերազմի հունը: Իհարկե, խոսքը, նախևառաջ, «Տոչկա» մարտավարական և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների, ինչպես նաև՝ «Սմերչ» համազարկային կրակի համակարգի կիրառման մասին է, քանի որ օդային հարվածի դեպքում նախ պետք է ճնշվեր տեղի ադրբեջանական ՀՕՊ-ը:

 
 

Եվլախ քաղաքը օդային կարևոր հանգույց է։ Եվլախի օդանավակայանը վերջին տարիներին վերանորոգվել ու ակտիվորեն օգտագործվում էր ռազմական նպատակներով, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ։

 

Այստեղ տեղակայված էին բազմաթիվ ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական «Բայրաքթար»: Եվլախի օդանավակայանը ծառայում էր նաև ադրբեջանական ստորաբաժանումների օդային տեղաշարժերի կազմակերպմանը:

Եվլախը նաև Ադրբեջանի կարևորագույն տրանսպորտային հանգույցներից է։ Այստեղով են անցնում Ադրբեջանը Վրաստանին կապող երկաթուղին, հիմնական մայրուղին։

Դեռ 2007 թվականին «Նորավանքը» ռուսալեզու հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ հաշվի առնելով Ադրբեջանի մարդկային և նյութական ռեսուրսների զգալի առավելությունը, ինչպես նաև ռազմաճակատ զինամթերք, ռազմական տեխնիկա արագ հասցնելու հնարավորությունը, հայկական ուժերը պետք է ձգտեն բլից-կրիգի, քանի որ պատերազմի ձգձգման դեպքում հայկական կողմի վճռական հաղթանակ տանելու հնարավորությունները նվազելու են:

Բլից-կրիգի հասնելու համար հոդվածագիրն առանձնացնում է հարձակման երկու կարևոր ուղղություն.

Ձախ թև- Հյուսիս-արևելյան ճակատում՝ Շամխոր-Գյանջայի ուղղությամբ,

Աջ թև-Արցախյան ճակատում՝ Բարդա-Եվլախ-Մինգեչաուր ուղղությամբ:

Նշվում է, որ հակառակորդի Շամխորի և Բարդայի կորպուսների ամրությունը և կայունությունը մեծապես կախված է կոմունիկացիոն երկու գծի վիճակից՝ Եվլախով անցնող Կուր գետով, ինչպես նաև՝ Շամխոր-Եվլախ-Աղջաբեդ-Բայլական ռոկադային (զուգահեռ) ճանապարհով:

Հակառակորդի այդ առանցքային կոմունիկացիաները, ըստ «Նորավանքի» փորձագետի, 45 կմ հեռավորության վրա էին Արցախի ՊԲ առաջնագծից՝ Թալիշ գյուղի հատվածում:

Այսինքն, հանկարծակի և միաժամանակյա հարձակումը կամ հարվածը Գյանջայի և Եվլախի ուղղությամբ՝ հաշվի առնելով դրանց ռազմավարական նշանակությունը, կհանգեցներ ադրբեջանական կարևորագույն կոմունիկացիաների պարալիզացմանը, որով հակառակորդն իրականացնում էր իր զորքի մատակարարումը՝ տեղակայված Կուր գետի աջ ափին (երկաթուղային գիծԱղստաֆա-Գյանջա-Եվլախ-Բաքու և Գյանջա-Մինգեչաուր-Բայլական, մայրուղի-Գյանջա-Եվլախ-Բաքու և Գյանջա-Մենգեչաուր-Բաքու, ռոկադային (զուգահեռ) ճանապարհ-Շամխոր-Եվլախ-Աղջաբեդ-Բայլական):

Այսինքն, հայկական կողմի այս գործողությունը կարող էր խաթարել Ադրբեջանի հյուսիս-արևմուտք պաշտպանական ամբողջ համակարգի կայունությունը:

Կրկնում ենք՝ այս հոդվածը հրապարակվել է 2007-ին: 2020-ին արցախյան վերջին պատերազմում մասնագետներից, մեր տեղեկություններով, Եվլախին հարվածելու առաջարկ-ակնարկներ եղել են: Ինչո՞ւ Փաշինյանը չի գնացել սրան, երևի մի օր ռազմաքաղաքական ղեկավարությունը պատասխանի:

Հիշեցնենք, որ 2017-ի մարտի 26-ին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը՝ որպես Գլխավոր հրամանատար, հարկ եղած դեպքում աչքը չի թարթելու ««Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս»:

«Եվ դա հարևան երկրում շատ լավ գիտեն»,- շեշտել էր Սերժ Սարգսյանը:

Իսկ գուցե Ադրբեջանը նաև լավ գիտեր, որ Նիկոլ Փաշինյան գերագույն հրամանատարը չի՞ օգտագործելու «Իսկանդերն» անհրաժեշտ ուղղությամբ: Գուցե՝ այո:

Քարտեզը՝ Ռազմինֆոյի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ