2016-ին Մեդվեդևը երկար կմկմալով փորձում էր Սերժ Սարգսյանին բացատրել, թե ինչու ՌԴ–ն չկարողացավ զսպել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ․ Մելիք–Շահնազարյան
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2016-ի Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան այցելեց, Նախագահ Սերժ Սարգսյանը շատ կոնկրետ հարցեր ուղղեց նրան, որից հետո Մեդվեդևը երկար կմկմալով փորձում էր բացատրել, թե ինչու Ռուսաստանը չկարողացավ զսպել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ: 44-օրյա պատերազմից հետո ռուսաստանցի մի այլ պաշտոնյա, որի հետ զրուցելու առիթ […]