22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2022

Ղազախստանում գործընթացին ակտիվ մասնակցություն են ունենում պանթուրքիստական ռադիկալ շրջանակները. Արցախի նախագահ

Վերջին օրերին ուշադրությամբ հետևում եմ Ղազախստանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք մտահոգիչ և վտանգավոր են ոչ միայն Ղազախստանի, այլ նաև հարևան երկրների ու հարակից տարածաշրջանների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ացախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Ակնհայտ է, որ իրավիճակն ապակայունացնելուն, Ղազախստանում և նրա շուրջը ահաբեկչության ու անկայունության գոտի ձևավորելուն միտված ծրագրերի հետևում կանգնած են […]

Ադրբեջանական կայքերն ու տելեգրամյան ալիքները հակառուսական և Ղազախստանի իշխանությունների դեմ ուղղված արշավ են սկսել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները բավականին ուշագրավ լույսի ներքո են ներկայացվում ադրբեջանական և թուրքական մամուլում։ Եթե Ղազախստանյան ճգնաժամի առաջին օրերին Ադրբեջանում հիմնականում չոր լրատվություն էր տրվում, ապա ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի Ղազախստան տեղափոխվելուց հետո ադրբեջանական կայքերն ու տելեգրամյան ալիքները, որոնք ակնհայտորեն պետական կառավարման ներքո են, […]

Անկախ իրադրային մեծ թվով հանգամանքների տարբերություններից, Հայաստանը ևս ապահովագրված չէ ահաբեկիչների թիրախ դառնալուց». Տիգրան Աբրահամյան

Տիգրան  Աբրահամյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է. «Եթե մի կողմ դնենք Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների սոցիալ-տնտեսական գործոնը և խնդիրը դիտարկենք ահաբեկչական, արմատական էլեմենտների ակտիվացման և, չի բացառվում, ներթափանցման տիրույթում, ապա ակնհայտ է, որ այդ տեսանկյունից մեր տարածաշրջանը ևս խոցելի է։ 44-օրյա պատերազմին Թուրքիայի ներգրաված ահաբեկչական խմբերի ներկայիս տեղակայման կամ Ադրբեջանում վաղուց բուն դրած տարբեր ծայրահեղական […]

Ադրբեջանական ավտոշարասյունը պարբերաբար կայանել է Աղավնոյի անցակետում տեղակայված խանութի դիմաց․ ադրբեջանցիներից վտանգ զգալու պատճառով, աշխատակիցը ձեռնարկել է պաշտպանական միջոցներ․ ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունից հայտնում են, որ ադրբեջանական ավտոշարասյունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում տեղակայված խանութի դիմաց պարբերաբար կայանելու և ադրբեջանցիներից ենթադրաբար վտանգ զգալու պատճառով, այսօր ժամը 13-ի սահմաններում հերթական կայանման պահին հիշյալ խանութի աշխատակցի կողմից ձեռնարկվել են պաշտպանական միջոցներ, այդ թվում ցուցադրվել է, հավանաբար, ռազմամթերք։ ԱՀ ոստիկանությունն անմիջապես արձագանքել է դեպքին, առգրավվել ենթադրյալ ռազմամթերքը։ Ներկայումս ոստիկանության […]

Ադրբեջանցիները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ

Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժա համայնքում ադրբեջանական զինծառայողները կրկին փորձել են սադրանքի դիմել։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել, ինչի արդյունքում փոխհրաձգություն է սկսվել:  Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ ինքը ևս լսել է կրակոցի ձայները, կապվել դիրքապահների հետ ու տեղեկացել, որ թշնամու կրակը լռեցվել է։ «Կրակոցների ձայները ես էլ եմ լսել։ Տղաների […]

Հունվարի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 10-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, ներյովիրաբույժ Մարինա Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ 2022 թ.-ին ՀՀ -ում նոր վարակի տարածման ռիսկերը. ի՞նչ է թաքնված նոր վարակի տարածման հիմքում. Մարինա Խաչատրյանը կներկայացնի  հիվանդության տարածման մասին հանցագործության հաղորդում: 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Բելառուսի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ․ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ ԱԽ առցանց նիստը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է իրավիճակը Ղազախստանում, որը կարգավորվելու միտումներ ունի, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Աջակցություն է հնչել առաջիկա օրերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստ գումարելու մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկին։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական […]

Հայկական խաղաղապահ զորախումբը ժամանել է Ղազախստան

ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հայկական ստորաբաժանման տեղափոխումը Ղազախստան, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում գտնվող ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Ռուսաստանի ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներով հասցվել է Ալմաթիի օդանավակայան։

ՀԱՊԿ երկրների ղեկավարները առցանց հանդիպում կանցկացնեն. կազմակերպիչը Հայաստանն է

Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել է առաջիկա օրերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողով անցկացնել: Վլադիմիր Պուտինը աջակցել է նրա նախաձեռնությանը, հայտնում են Կրեմլից։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ գագաթնաժողովի անցկացման օրը դեռ հայտնի չէ։ «Կազմակերպիչը Հայաստանն է», – ասել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի