Թույլ չենք տա «գունավոր հեղափոխություններ». Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրները թույլ չեն տա ուժային իշխանափոխություն իրենց տարածքում։ «ՀԱՊԿ-ի ձեռնարկած միջոցները հստակ ցույց են տվել, որ մենք թույլ չենք տա, որ ներքաղաքական իրավիճակը ցնցվի և թույլ չենք տա, որ, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների սցենարը իրականացվի», – ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ասել է Պուտինը: