22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2022

Հայաստանում մեկ օրում մահացել է 2 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք

Հունվարի 11-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք: Կատարվել է 5906 թեստավորում, առողջացել՝ 132 քաղաքացի, գրանցվել է 2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 224 դեպք, որոնցից 333 117 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3589 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8006 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության […]

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նոր պետ է նշանակվել գնդապետ Արթուր Երոյանը

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավար կազմին և կուրսանտներին է ներկայացրել կրթական հաստատության նոր պետ, գնդապետ Արթուր Երոյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անհնար է գերագնահատել ռազմական կրթության դերը ժամանակակից և մարտունակ բանակի ձևավորման գործում և ընդգծել, որ այդ առումով, հայաստանյան ռազմակրթական հաստատությունները կարևոր առաքելություն ունեն իրականացնելու։ […]

Մինչև 2004 թ. հաշմանդամություն ստացած օդաչուները ՍԴ որոշմամբ ունեն աշխատավայրում կրած վնասի համար պետբյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ աշխատավայրում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուներն ունեն պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք: Բանն այն է, որ 2004 թվականին Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել որոշման մի դրույթ, որով կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` […]

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար է նշանակվելու գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբը կգլխավորի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը, այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Ստեփանակերտի իր աղբյուրները։ Հրամանատարի փոխարինումը կատարվում է պլանային ռոտացիայի շրջանակում: Գեներալ-մայոր Վոլկովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Ներկայում Անդրեյ Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի […]

Պաշտպանության նախարարներն իրենց ազատումից հետո հանգրվանում են Ռուսաստանում. «Ժողովուրդ»

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ պաշտպանության նախկին նախարարների մասով։ Բանն այն է, որ հետաքրքիր զուգադիպությամբ նախարարի պաշտոնից ազատումից հետո բոլոր նախարարները «մեկուսանում են» Ռուսաստանի դաշնության մայրաքաղաքում։ Օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը արդեն երկար ժամանակ է, ինչ ապրում է Ռուսաստանում, հետո պարզվեց նաեւ, որ ՌԴ քաղաքացի է: Դավիթ Տոնոյանը ԱԱԾ մեկուսարանում է, հակառակ դեպքում նա […]

Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում. «Ժողովուրդ»

Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ ադրբեջանական մաքսակետի տրամադրած կտրոն է հայտնվել, որ փաստում է՝ հայ գործարարների ապրանքափոխադրմամբ զբաղվող պարսիկ վարորդները շարունակում են օգտվել Գորիս-Կապան ճանապարհահատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածից, ինչի համար ադրբեջանցիներին գումար են վճարում, տվյալ դեպքում՝ 130 ԱՄն դոլար: Հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ […]

«Ապրելու երկիրը» փաստացի հիմք դրեց ավարտելու դեռ նոր սկսված քաղաքական «ճանապարհը». «Փաստ»

Հոկտեմբեր-նոյեմբերին, ապա և դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները, կարծես, պետք է որ հիանալի հնարավորություն լինեին հատկապես նորաստեղծ քաղաքական ուժերի համար՝ դրսևորելու իրենց քաղաքական դաշտում: Մենք առիթ ունեցել ենք նշել, որ այս առումով բավական ուշագրավ էին հատկապես «Ապրելու երկիր» կուսակցության ցուցանիշները. այս նորաստեղծ քաղաքական ուժը մի շարք համայնքներում իրոք տպավորիչ արդյունքներ գրանցեց: Սակայն այն, ինչ արեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված