10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Անկախ իրադրային մեծ թվով հանգամանքների տարբերություններից, Հայաստանը ևս ապահովագրված չէ ահաբեկիչների թիրախ դառնալուց». Տիգրան Աբրահամյան

Տիգրան  Աբրահամյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է. «Եթե մի կողմ դնենք Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների սոցիալ-տնտեսական գործոնը և խնդիրը դիտարկենք ահաբեկչական, արմատական էլեմենտների ակտիվացման և, չի բացառվում, ներթափանցման տիրույթում, ապա ակնհայտ է, որ այդ տեսանկյունից մեր տարածաշրջանը ևս խոցելի է։

44-օրյա պատերազմին Թուրքիայի ներգրաված ահաբեկչական խմբերի ներկայիս տեղակայման կամ Ադրբեջանում վաղուց բուն դրած տարբեր ծայրահեղական կազմակերպությունների բջիջների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չկա։

Ներկայումս Հայաստանի ու Արցախի սահմանագծի անվտանգության մակարդակի բարձրացումը, տարբեր նշանակության ստորաբաժանումների՝ մարտունակության համապատասխան վիճակի բերելը կարևոր է ոչ միայն ադրբեջանական զորքերի հնարավոր սահմանախախտումների կամ ագրեսիայի կանխման, այլ ահաբեկչական խմբերի հնարավոր ներթափանցման առումով։

Անկախ իրադրային մեծ թվով հանգամանքների տարբերություններից, Հայաստանը ևս ապահովագրված չէ ահաբեկիչների թիրախ դառնալուց։
Սակայն իշխանությունն ուժային համակարգի ռեսուրսը ծախսում է իր գոյությունը պահպանելու և քարշ գալու համար, այլ ոչ թե երկիրը տարբեր բնույթի սպառնալիքներից պաշտպանելու համար»։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ