06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ադրբեջանական կայքերն ու տելեգրամյան ալիքները հակառուսական և Ղազախստանի իշխանությունների դեմ ուղղված արշավ են սկսել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները բավականին ուշագրավ լույսի ներքո են ներկայացվում ադրբեջանական և թուրքական մամուլում։

Եթե Ղազախստանյան ճգնաժամի առաջին օրերին Ադրբեջանում հիմնականում չոր լրատվություն էր տրվում, ապա ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի Ղազախստան տեղափոխվելուց հետո ադրբեջանական կայքերն ու տելեգրամյան ալիքները, որոնք ակնհայտորեն պետական կառավարման ներքո են, ոչ միայն հակառուսական, այլ Ղազախստանի իշխանությունների դեմ ուղղված արշավ են սկսել։

Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային հաշվարկները խառնվել է և նրանք մոռանալով իրենց հետ սերտ, բազմակողմ, խորը հարաբերությունների մեջ գտնվող Ղազախստանին, հակաքարոզչական տարբեր չափաբաժիններով թիրախավորում են նաև Ղազախստանին։

Որոշակի փոփոխության է ենթարկվել նաև ԵՄ-ից, ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ից եկող ազդակները, որի հիմքում, երևացող մասում, ՀԱՊԿ ուժերի Ղազախստանում տեղակայման, ընթացող գործընթացներին ներգրավելու և երկարաժամկետ մնալու հարցն է։

Սակայն պարզ է, որ իրականում գործընթացները շատ ավելի խորքային են և ազդեցության գոտիների ու կարևոր կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողության խնդիր կա։

Հիմա արդեն պարզ է, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններից հետո, եվրասիական տարածաշրջանում ակտիվություն դրսևորող ուժերը վերախմբագրումներ են մտցնելու իրենց քաղաքականության մեջ և գործընթացներն այսուհետև այլ տրամաբանության ներքո են ընթանալու»։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ