22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2022

Ավելի վատ լուր էլ ունեմ. պարտության պրոցեսը չի վերջացել, կործանարար գործընթացները շարունակվում են․ Կարեն Վրթանեսյան

Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Մենք կորցրածը երբեք չենք կարողանա վերականգնել, մեր զոհվածների վրեժը լուծել, արդարությունը վերահաստատել, եթե շարունակենք ինքներս մեզ խաբել։ Եթե շարունակենք ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է, «բանակը չի պարտվել» ու այդ պաթոսով լռեցնել բոլոր նրանց, ովքեր համարձակվում են իրականությունից խոսել։ Պետությունն է պարտվել, իսկ բանակը […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2594, մահվան 8 դեպք

Հայաստանում հունվարի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2594 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 364 348-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 6 դեպք, մահացածների թիվը 8041 է: Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է արձանագրվել: Հունվարի 29-ի դրությամբ մահվան […]

Պատգամավորի նկատմամբ տեղեկատվական մանիպուլյատիվ արշավը նախաձեռնվել և համակարգվել է իշխանությունների կողմից․ «Պատիվ ունեմ»

Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հետապնդումների նկատմամբ եվրոպական կառույցների կուրությանը: Այս մասին ասվում էՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունում: «Դավաճան իշխանական քարոզչամեքենայի կողմից իրականությունն աղավաղելու և ընդդիմադիր պատգամավորների գործունեության վերաբերյալ ակնհայտ սուտ և մանիպուլյատիվ տեղեկություններ տարածելու հերթական ձախողված փորձի […]

«Մեր պայքարն այս տարածաշրջանում հայի գոյության համար շարունակվելու է». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այն իշխանությունները, որոնք Արցախի 75%-ը հանձնել են, ում հանցավոր անգործության պայմաններում, արդեն հետպատերազմական ժամանակահատվածում, Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքը Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի հատվածներում և վերահսկողություն հաստատել ՀՀ ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ, եկել խոսում են ՀՀ «աննախադեպ ժողովրդավարությունը փաստող» բանաձևին Hayk Mamijanyan -ի դեմ քվեարկելու մասին։ Որն […]

«Հայփոստ»-ի մի քանի ծառայությունների գներ կթանկանան. «Ժողովուրդ»

Հայփոստ» ընկերությունը մտադիր է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները վերանայել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել «Հայփոստ» ՓԲԸ-ի՝ սակագների վերանայման հայտը: Տեղեկացնենք, որ սակագների վերանայման հայտ ընկերությունը հանձնաժողով ներկայացրել է դեռեւս հունվարի 13-ին: Մեզ հայտնի դարձավ, որ, օրինակ, մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակի ներկայիս սակագինը կազմում է 230 դրամ, […]

Ինչպես է Փաշինյանն արդարացնում թանկարժեք գնումները. «Ժողովուրդ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախավերջին՝ 2020-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նաև պաշտոնյաների համար ձեռք բերվող ծառայողական մեքենաների հարցին էր անդրադարձել՝ արդարացնելով նոր, թանկարժեք ավտոմեքենաների գնման գործընթացը։ Փաշինյանը դա բացատրել էր այն հանգամանքով, որ պետական պահպանության ծառայության հաշվեկշռում գտնվող մեքենաները, որ սպասարկում են պետական պաշտոն զբաղեցնողներին, հին են ու հաճախ են փչանում։ «Ես վարչապետ եղած ժամանակ մի քանի […]

Իշխանությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնը կդարձնի՞ նշանակովի․ «Հրապարակ»

Իշխանական եւ մերձիշխանական շրջանակներում վտանգավոր իդեաներ են քննարկվում՝ կապված սահմանադրական առաջիկա գործընթացների հետ։ Եթե դրանք իրականություն դառնան, Հայաստանը վերջնականապես կբռնի բռնապետության ուղին: Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն արտախորհրդարանական ուժերի հետ ավանդական հանդիպումների ժամանակ վերջին շրջանում հաճախ է քննարկում սահմանադրական փոփոխությունների թեման, առաջարկում է տեսակետներ հնչեցնել, որոնք կդարձնեն քննարկման թեմա: Նրա «հաճախորդներից» մեկը, ոչ ավել-ոչ պակաս, […]

Արմեն Սարգսյանի աշխատակազմն էլ է տարակուսած․ «Հրապարակ»

Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը շարունակում են քննարկել տարբեր շրջանակներում, եւ մարդիկ արձանագրում են, որ հրաժարականի հայտարարությունից հետո էլ նա չի պասիվացել։ Երկու կամ երեք հայտարարություն է տարածել իր աշխատակազմը, իսկ երեկ ՀՀ նախագահը հանդես եկավ Բանակի օրվան նվիրված ուղերձով։ Վերլուծողները կարծում են, որ Հայաստանից հեռացող մարդն իրեն այդպես չի պահում, եւ սա վկայում է այն […]

Ով է երևանի դե ֆակտո քաղաքապետը՝ Տիգրան Ավինյա՞նը, թե՞ Հրաչյա Սարգսյանը․ «Հրապարակ»

Հայկ Մարությանի հեռանալուց հետո քաղաքապետարանում մեծ «չիստկա» է սկսվել: Այս պահի դրությամբ Երեւանը չունի ոչ մի փոխքաղաքապետ, չորս փոխքաղաքապետերն էլ ազատված են՝ Սերգեյ Հարությունյանը, տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, Սերգեյ Ներսիսյանը, ինչպես նաեւ քաղաքապետի խորհրդականի կարգավիճակում գտնվող Դավիթ Ճգնավորյանը, որը փաստացի իրականացնում էր գլխավոր ճարտարապետի գործառույթները, եւ հանուն Ճգնավորյանի խորհրդարանում օրենսդրական փոփոխություն իրականացվեց՝ ավելացվեց  չորրորդ փոխքաղաքապետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի