Ազգային բանակը մեր պետականության անվտանգության և շարունակականության երաշխավորն է. Գլխավոր դատախազ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձը է հղել ՀՀ զինված ուժերի 30-ամյակի առթիվ. «Դատախազության ամբողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։ Ազգային բանակը մեր պետականության անվտանգության և շարունակականության երաշխավորն է, պետականակերտման գործընթացում մեր ժողովրդի ամենակարևոր նվաճումներից մեկը, որ կայացման իր անցած հերոսական ճանապարհով դարձել է մեր ազգային ինքնության անքակտելի մասնիկը: Ինչպես […]