22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնը կդարձնի՞ նշանակովի․ «Հրապարակ»

Իշխանական եւ մերձիշխանական շրջանակներում վտանգավոր իդեաներ են քննարկվում՝ կապված սահմանադրական առաջիկա գործընթացների հետ։ Եթե դրանք իրականություն դառնան, Հայաստանը վերջնականապես կբռնի բռնապետության ուղին: Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն արտախորհրդարանական ուժերի հետ ավանդական հանդիպումների ժամանակ վերջին շրջանում հաճախ է քննարկում սահմանադրական փոփոխությունների թեման, առաջարկում է տեսակետներ հնչեցնել, որոնք կդարձնեն քննարկման թեմա:

Նրա «հաճախորդներից» մեկը, ոչ ավել-ոչ պակաս, առաջարկել է ՏԻՄ մարմինները, նախեւառաջ Երեւանի քաղաքապետի պաշտոնը, ընտրովիից դարձնել նշանակովի: Նա իր առաջարկը հիմնավորել է այսպես, թե՝ ընտրությունները Հայաստանում պառակտում են ժողովրդին:

Հիշեցնենք, որ ՏԻՄ մարմինների կարգավորումները Սահմանադրությամբ են տրվում:  Իշխանական թիմում բավականին լուրջ են ընդունել այս իդեան, հատկապես, որ դրանով կլուծվի Երեւան քաղաքի հարցը։ Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրքերը թույլ են հատկապես քաղաքամայր Երեւանում, սրանով է նաեւ պայմանավորված, որ  Երեւանում չգնացին արտահերթ ընտրությունների, այլ իր կուսակցությունից ճամբարափոխ մեկին կարգեցին քաղաքապետ:

Իսկ մարզերում ՔՊ-ի վիճակն ավելի բարվոք է, թեեեւ ՏԻՄ ընտրություններում ոչ բոլոր տեղերում կարողացան հաղթել: Եթե կյանքի կոչվի այս իշխանամերձ «հաճախորդի» առաջարկած սցենարը, ապա մինչեւ 2026 թվականը Հայաստանում ընտրություններ չեն լինի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ