20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2594, մահվան 8 դեպք

Հայաստանում հունվարի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2594 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 364 348-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 6 դեպք, մահացածների թիվը 8041 է:

Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է արձանագրվել: Հունվարի 29-ի դրությամբ մահվան այսպիսի դեպքերի թիվը 1529 է։ Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 8 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9570-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 235 է, ընդհանուր առողջացածներինը՝ 335 462, փաստացի բուժվողներինը՝ 19316: Մեկ օրում արվել է 7342 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 2 716 415 թեստավորում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ